Եթե ինձ ընտրեին , որպես Հայաստանի Հանրապետության նախագահ ես այդքան շատ չէ , բայց միքանի բաներ կփոխեի ։ Առաջին հերթին ես կխնդրեի , որ մարդիկ չաղտոտեն բնությունը , երկրորդը ես այնպես կանեի , որ բոլոր մարդիկ ովքեր ինչվոր մի բանի պակաս ունեն , այդ պակասների մասին ես հոգս տանեի ։ Կխնդրեի մանկատան երեխաներին ովքեր , որ կարող են թող այդ երեխաներին մայր և հայր լինեն , իսկ եթե ոչ թող գումար տան այդ երեխաների առողջության և այլ պակասների համար , ես նրանց նույնպես կոգնեմ , ծերանոցի տատիկ և պապիկների համար ես շենքեր կկառուցեի , որտեղ նրանք կապրեն , այդ տան մոտ մեծ խանութ կբացվի , այդտեղ միայն նրանք կարող են այդտեղ մտնել ։ Նաև կցանկանաի , որ ամբողջ աշխարհը Արցախին ճանաչի որպես ազատ և անկախ հանրապետություն ։ Իսկ ամենավերջում ես կգնայ հայերի ամենաչսիրելի վայրերից մեկը  ՝ Ադրբեջան  և իրենց նախագահին կասեի որ թող կռիվը ավարտվի։

pizap.com14427557934761

Առյուծ

art-лев-красиво-красивые-цвета-438674Առյուծը կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի է: Առյուծները տարածված են եղել Աֆրիկայում և Հարավարևմտյան Ասիայում: Սակայն այժմ նրանք այնտեղ գրեթե լրիվ ոչնչացված են: Պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի որոշ շրջաններում և արգելոցներում, շատ քիչ քանակությամբ՝ Հնդկաստանում: Ապրում են սավաննաներում, կիսաանապատներում և անապատներում:
Հասուն առյուծի մարմնի երկարությունը մոտ 2 մ է, պոչինը՝ մինչև 1 մ, կենդանի զանգվածը հասնում է 250 կգ-ի: Արուն պարանոցի շուրջը և մարմնի առջևի մասում ունի բաշ:
Գիշերային կյանք է վարում: Մսակեր է: Գազանների արքա համարվող առյուծը չի թաքնվում, զոհին չի դարանակալում և գաղտագողի չի հարձակվում նրա վրա: Ուժով, ճարպկությամբ, համարձակությամբ դժվար թե որևէ կենդանի համեմատվի նրա հետ:
Երկար ժամանակ առյուծներն աֆրիկյան սավաննաների տիրակալներն են եղել: Տեղի բնակիչները հազվադեպ են կարողացել առյուծ որսալ: Պատահել է, որ առյուծը նույնիսկ գյուղեր է ներխուժել և մարդկանց աչքի առաջ քարշ տվել-տարել ցլիկ կամ կով:
Մարդիկ կարծել են, թե առյուծների ոչնչացումով կճղակավոր կենդանիների քանակը կավելանա: Սակայն ստացվել է հակառակը. հիվանդությունների տարածման հետևանքով ավելի շատ կենդանիներ են ոչնչացել: Պարզվել է, որ առյուծներն առաջին հերթին ոչնչացնում են հիվանդ, թույլ կենդանիներին: 
Այժմ առյուծների որսն արգելված է: Հատուկ թույլտվությամբ կարելի է որսալ միայն կենդանաբանական այգիների համար: Առյուծներ կան նաև Երևանի կենդանաբանական այգում: 
Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են (մոտավորապես 30 սմ) ու խայտաբղետ, նրանք մեծանալով դառնում են միագույն: Առյուծն ապրում է 25–30 տարի:
Առյուծներն ապրում են խմբերով` պրայդներով, որտեղ լինում են 2-ից ավելի արուներ և էգեր: Նրանք ամբողջ կյանքն ապրում են միասին, միմյանցից անբաժան և միասին են մեծացնում իրենց ձագերին:

Իմ անկախ հայրենիքը

1995 թ. մինչև հիմա Հայաստանը հռչակվեց որպես ազատ անկախ պետություն:Նա անկախ դարձավ և դա ունի երկու կողմ՝ լավ և վատ: Լավ է, որովհետև մենք ազատ ենք, անկախ:Վատ կարող էր լինել, բայց վատ չի,  որովհետև մարդիկ բարի են, բայց մաքրասեր չեն: Իմ երազանքը նախագահ լինելը չէ , բայց ես կուզեի , որ Հայաստանը փոխվի , ինչպես  որ Արցախը: Արցախում ինչպես որ Հայաստանում , ոչ բոլոր տներն են շքեղ,բոլորը ամեն ինչով ապահովված չեն:Ես խոսք եմ տվել, որ պետք է բոլոր աղքատ մարդկանց օգնեմ: Ես չեմ կարողանում նայել,  թե ինչպես են նրանք տխրում:Այդ պատճառով ես ուզում եմ այնպիսի մասնագիտություն ընտրել, որը մարդկանց կօգնի ավելի երջանիկ դառնալ:

Իմ ամառվա ճամփորդությունները

Այս տարի ամառը ես այցելեցի Արցախ՝ հանգստանալու:Մենք այցելեցինք Տիգրանակերտ,այնտեղ շատ մարդիկ չկային,բայց նրանք արցախցիների նման են:Այնտեղ մենք հայտնաբերեցինք գետնից դուրս եկող ջուր:Հետո գնացինք Շուշի,նաև այցելեցինք Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին,հետո Գանձասարի եկեղեցին:Իմ պապիկը ինձ տարավ մի անծանոթ վայր,այնտեղ հին դպրոցներ կան:Դպրոցի դասարաններից մեկում մենք տեսանք մի դուռ:Երբ դուրս եկանք, տեսանք որ հետազոտողները  հայտնաբերել են մի մուտք:Ես մտածում  էի, որ դա ճանապրհն է դեպի այդ դուռը:Այնտեղ նույնպես կա եկեղեցի:

Իմ ամառային արձակուրդները շատ լավ անցան:

Ճառ մարդկային ձեռքերի մասին

Ճառ մարդկային ձեռքերի մասին

Բոլոր մարդիկ ունեն ձեռքեր : Դա մեր շոշափելու զգայարանն է , և եթե այն չլինի, մարդ նույնպես չի լինի:Մարդ կարողանում է բարձրացնել իրեր իր  ձեռքերի օգնությամբ ,նա կարող է գրել ձեռքի օգնությամբ,նկարել,շոշափել,մուտքագրել,իրերը տեղափոխել և այլ գործողություններ  կատարել:Ձեռքի վրա գտնվում են մեր մատները , եղունգները և արմունկը:  Ինչպես մարդու  բոլոր մարմնի մասերը կարող են վնասվել,  այնպես էլ ձեռքը: