Հրաբուխ

Եթե երբևե տեսնես ,որ սարից հսկա կրակե ամպեր են դուրս ժայթքում ,համոզված եղիր ,որ դա հրաբուխ է և ,որ ավելի վատն է ,նա <<խիստ զայրացած է>>:Ամենակատաղի հրաբուխները պայթում են ռումբի նման `դուրս նետելով շիկացած մոխիր, մեծ քարաբեկորների և լավա կոչվող հաված քարերի շատրվաններով: Հրաբուխները ուսումնասիրողներին անվանում են հրաբխագետներ կամ վուլկանոլոգներ`հռոմեական կրակի աստված Վուլկանի անունով:Երբեմն շիկակարմիր լավայի գետ է դուրս ժայթքում հրաբխի խառնարանից և լեռնալանջերով հոսում:Քարերի այդ հոսքը կարող է հասնել ավելի քան 1000o C –ի`ավելի տաք քան ջեռոցը ,և կարող է հոսել ավելի արագ ,քան դու կարողանում ես վազել:Հիմա կան գործող և չգործող հրաբուխներ :

748.1322488069

Երկրաշարժեր

Երկրաշարժ, ստորգետնյա ցնցում, որ տեղի է ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։

Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում՝ ձուկը, Հնդկաստանում՝ խլուրդը և այլն։ Ճապոնական առասպելի համաձայն, ճապոնական կղզիները տեղակայված են մեծ լոքո ձկան մեջքին, և ձկան շարժումներից Երկիրը ցնցվում է: Հյուսիսային Ամերիկայի հնդկացիներն ասում էին, որ Երկիրն իր վրա կրում է հսկայական կրիան և ամեն անգամ ցնցվում է, երբ կրիան անցնում է մեկ ոտքից մյուսի վրա: Երկրաշարժերը հաճախ դիտվել են որպես զայրացած Աստծո պատիժ՝ ի պատասխան մարդկանց մեղքերի: Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը։ Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։ Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։ Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմավտանգ եղանակ» հասկացությունը։

Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.

Բնական երկրաշարժեր

Տեխնածին երկրաշարժեր

Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։

Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։

Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը։

Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի.

Կանխատեսելի երկրաշարժեր

Անկանխատեսելի երկրաշարժեր

Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։

Իմ հորինած ստեղծագործությունը ` ,,Բարոն Մյունխհաուզենը, սարսափելի ձմեռը և անհավանական որսորդությունը,,

 

Ինչպես հասկացաք իմ քաղաքում սառնամանիք էր,ասես Արկտիկայում լինեինք:Բոլորը դրսում սառչում էին:Բայց , տների ,հյուրանոցների և այլ տաք վայրերում ,ինչպես հասկացաք տաք էր:Ես հեռուստացույց էի դիտում :Այնտեղ բժիշկներն էին խոսում և ասում էին.

 

-Այս ձմռանը արգելված է դուրս գալ տներից,որսորդություն անել…..

 

Եվ երբ ես լսեցի որսուրդություն բառը ես անջատեցի հեռուստացույցը,և բժիշկի ասածին ուշադրություն չդարձնելով ,գնացի որսորդության:Դուք ինձ գիտեք ես շատ խիզախ եմ և ուժեղ,և ոչմի եղանակի ուժը իմ ուժից շատ չէ:Ես այդ որսորդության ժամանակ այցելեցի Արկտիկա :Քանի ,որ այս սառնամանիքին բոլոր կենդանիները տաքանում են,իսկ Արկտիկայում պինգվիններ կան ,սպիտակ արջեր ,այդ պատճառով ես գնացի այնտեղ:Ես սպանեցի քսանհինգ պինգվին և երկու սպիտակ արջ:Քանի ,որ նրանք շատ ծանր էին ,ես կանչեցի իմ ընկեր արծաթե լուսնին , և նա ինձ իր հետ տարավ տիեզերք,դրանից հետո իմ քաղաքը:Բայց ես իզուր չլսեցի բժիշկին:Նա ճիշտ էր:Ես հիվանդացա և ամբողջ ձմեռ և գարուն որս չարեցի:

Ճամփորդություն դեպի Աշտարակ

Ես և ընկերներս Եղեգնաձորից եկած մեր հյուրերի հետ գնացել էինք Աշտարակ: ԵղանքՍպիտակավոր,Ծիրանավոր և Կարմրավոր եկեղեցիներում:Առաջինը մենք այցելեցինք Կարմրավոր եկեղեցին:Այնտեղ ես և ընկերներս գտանք քարեր,որոնց վրա պատկերված են յոթ նույն նկարից,որոնք նման էին մարդու:Տեսանք Կարմրավոր եկեղեցու գմբեթը,վերևի խաչը,խաչքարերը:Կարմրավոր եկեղեցում նաև պահվում էին նրա տանիքից ընկած քարերի մասերը:Հետո այցելեցինք Ծիրանավոր եկեղեցի, նրա մեծ մասը քանդված էր:Այցելեցինք Սպիտակավոր եկեղեցի:Մենք այնտեղ տեսանք փորագրված Կարմրավոր եկեղեցու գմբեթի վրա տեղադրած խաչից:Ծիրանավոր և Սպիտակավոր եկեղեցիները իրար շատ մոտ էին,դրանից էլ իմ և ընկերներիս մոտ առաջացավ հետաքրքրություն:Այդ օրը մենք ունեցանք շատ տպավորություններ:

Ուշ աշուն

Եղանակների երկրում հայտարարություն եղավ ` որ աշունը կուշանա և արքայադուստր Ամառը պետք է փոխարինի իր եղբորը Աշնանը,քանի որ նա շատ է շփոտվել իր մտքերում և անհանգստանում է :Ամառը երու ամիս փոխարինեց նրան և թագուհի Արևը և թագավոր Լուսինը որոշեցին ,որ Աշունը պետք է դուրս գա իր սենյակից և տա բոլորին աշուն:Նա արագ,ուրախ  դուրս եկավ և միանգամից տաք,ցուրտ,

տերևաթափ,  քամի:  Մարդիկ արդեն մտածում էին թէ Աշունը էլ չի գալու և այդ ամսերին անվանել էին ` ուշացած աշուն: Աշունը էլ չէր ուշանում և ժամանակին տալիս էր մարդկանց աշուն:

Առողջություն

Առողջությունը մարդու նուրմալ վիճակն է,երբ նա իրեն լավ է զգում:Առողջությունը կախված է.

1.հիգիանա

մազերի խնամք

աչքերի խնամք

քթի խնամք

ականջների խնամք

բերանի խնամք

ձեռքեր,ոտքերի և եղունգների խնամք

2.առողջ ապրելակերպ

3.մարզանք

4.առողջ սնունդ

5.շրջակա միջավայր

6.վնասակար սովորություններ-ծխախոտ,ալկոհաոլ,թմրանյութ

How to make avocado salad

Avocado salad

2 avocados – peeled, pitted and diced

1 sweet onion, chopped

1 green bell pepper, chopped

1 large ripe tomato, chopped

1/4 cup chopped fresh cilantro

1/2 lime, juiced

salt and pepper to taste

In a medium bowl, combine avocados, onion, bell pepper, tomato, cilantro and lime juice. Season with salt and pepper.

 

2 ավոկադո-կեղևահանած,կորիզները հանած և խորանարդիկներով կտրատած

1 քաղցր սոխ, կտրատած

1 կանաչ պղպեղ ,կտրատած

1 մեծ հյութալի լոլիկ, կտրատած

¼ բաժակ մանրացրած թարմ համեմ

½ լայմի հյութ

Աղ և բիբար ըստ ճաշակի

Մեկ միջին ամանի մեջ լցնել ավոկադոն,սոխը, պղպեղը ,լոլիկը,համեմը և լայմի հյութը: Համեմել աղով և պղպեղով:

Ամենամեծ փոփոխությունները 2014 և 2015 ուս. տարվա մեջ

 

Ինձ համար առաջին մեծ փոփոխությունը այն էր ,որ ` իմ ուսուցչուհին փոխվեց (դա կատարվեց 2014 թ.-ին):2014 թվականի փոփոխություններից ես այդքան էլ շատ չեմ հիշում:2015թ.-ին բացվեց հեծանվակումբ,փոխվեց մեր մայրենիի ուսուցչուհին դարձավ ընկեր Տաթևը ,փոխվեց մաթեմատիկայի ուսուցիչը ` դրաձավ ընկեր Բաբկենը,նաև փոխվեց հեծանվի մարզիչը:Ահա իմ մտադրությամբ ամենամեծ փոփոխությունները, բայց մեր դպրոցում (դպրոց-պարտեզում) նույնպես կատարվեցին փոփոխություններ ` մեր ուսուցչուհիները ներկեցին մեր հանդերցարանը, կազմակերպվեց ցուցահանդես:Մեր կրթահամալիր փոփոխությունները նպաստում են նրա (մեր կրթահամալիրի) զրգացմանը:

Հրաբխների մասին

Եթե երբևե տեսնես ,որ սարից հսկա կրակե ամպեր են դուրս ժայթքում ,համոզված եղիր ,որ դա հրաբուխ է և ,որ ավելի վատն է ,նա <<խիստ զայրացած է>>:Ամենակատաղի հրաբուխները պայթում են ռումբի նման `դուրս նետելով շիկացած մոխիր, մեծ քարաբեկորների և լավա կոչվող հալված քարերի շատրվաններով: Հրաբուխները ուսումնասիրողներին անվանում են հրաբխագետներ կամ վուլկանոլոգներ`հռոմեական կրակի աստված Վուլկանի անունով:Երբեմն շիկակարմիր լավայի գետ է դուրս ժայթքում հրաբխի խառնարանից և լեռնալանջերով հոսում:Քարերի այդ հոսքը կարող է հասնել ավելի քան 1000o C –ի`ավելի տաք քան ջեռոցը ,և կարող է հոսել ավելի արագ ,քան դու կարողանում ես վազել:Հիմա կան գործող և չգործող հրաբուխներ :

748.1322488069

Ես և իմ դպրոցը

Երբ առաջին անգամ ես եկա այս դպրոց ,ես ունեի շատ տպավորություններ:Առաջին հերթին ինձ դուր եկավ մեր տնօրեն `Տաթև Բլեյանը ,հետո մեր մնացած ուսուցչուհիները,բուժքույրը,խոհանոցը և այլն …:Մեր դպրոցը շատ ստեղծագործական է ,հետաքրքիր ,ազատ, զվարճալի :Դպրոցում ես ձեռք բերեցի նոր ընկերներ, նոր ուսուցչուհիներ: Ես ամենասկզբից զարմացել էի մեր դպրոցի էլեկտրոնային գրատախտակներից :Մեր դպրոցում թույլ են տալիս մեզ մեր ազատ միտքը գրենք,արտահայտենք: Երբ ես պատմում էի մեր դպրոցի մասին իմ քույրիկին և իմ եղբորը ,նրանք երկուսն էլ ուզեցին գալ մեր դպրոց:Իմ ընտանիքի բոլոր անդամները ինձ ասում են երանի ,որ ես այսպիսի դպրոցում եմ սովորում:Այս դպրոցը ամենալավ դպրոցն է:cropped-cropped-blog1.jpg