Եթե երբևե տեսնես ,որ սարից հսկա կրակե ամպեր են դուրս ժայթքում ,համոզված եղիր ,որ դա հրաբուխ է և ,որ ավելի վատն է ,նա <<խիստ զայրացած է>>:Ամենակատաղի հրաբուխները պայթում են ռումբի նման `դուրս նետելով շիկացած մոխիր, մեծ քարաբեկորների և լավա կոչվող հաված քարերի շատրվաններով: Հրաբուխները ուսումնասիրողներին անվանում են հրաբխագետներ կամ վուլկանոլոգներ`հռոմեական կրակի աստված Վուլկանի անունով:Երբեմն շիկակարմիր լավայի գետ է դուրս ժայթքում հրաբխի խառնարանից և լեռնալանջերով հոսում:Քարերի այդ հոսքը կարող է հասնել ավելի քան 1000o C –ի`ավելի տաք քան ջեռոցը ,և կարող է հոսել ավելի արագ ,քան դու կարողանում ես վազել:Հիմա կան գործող և չգործող հրաբուխներ :