Ես ձեզ կպատմեմ, թէ ինչ կարևոր օրեր ունեցա 2015 թվականին:Շատ օրեր կան ,բայց կպատմեմ երկուսը ` օր, երբ ես դուրս եկա հիվանդանոցից և եկա դպրոց,օր, երբ ես վերջապես սովորեցի հեծանիվ վարել:
Երբ ես դուրս եկա հիվանդանոցից և եկա դպրոց
Այցելեցի Արցախ,Ստեփանակերտ,որովհետև իմ մորեղբոր հարսանիքն էր:Ճանապարհին ,երբ հետ էինք գալիս Երևան , ինձ վատ զգացի, և մայրիկը ինձ տարավ հիվանդանոց: 5 օր մնացի այնտեղ,հետո ինձ դուրս գրեցին ,բայց մեկ շաբաթ ես տանը անցկացրեցի և եկա դպրոց:Հիվանդանոցում շատ դաժան էր 😦 :
Երբ ես սովորեցի հեծանիվ վարել…
Հեծանիվ վարելը սովորեցի 4 օրում:Դա այդքան էլ հեշտ չէր:Ճիշտն ասած իմ հեծանիվը ինձնից տարիքով մեծ է:Առաջին օրը չէի կարողանում վարել այն ,բայց մեր բակի երեխաները ինձ օգնեցին ,նաև իմ փոքր մորեղբոր ընկերները:Հեծանիվ վարելը շատ լավ է:Ես առաջին անգամ վարեցի հեծանիվը 4-5 մետր:Ուղիղ վարելուց հետո սովորեցի պտույտ տալ հեծանիվով:Հեծանիվը վարելը շատ լավ մարզաձև է:
Ես գալիք 2016-ին ցանկանում եմ,որ բոլորը երջանիկ,ուրախ և հետաքրքիր կյանք ունենան: