Տես այստեղ
Month: January 2016
Առցանց ուսուցում,Մայրենի-3-րդ շաբաթ
Հունվարի 25
Ա. Կարդա՛ ,,Առականի,, բլոգի առակները և առանձնացրու.
1. Ամենահետաքրքիր առակը /ինչո՞ւ ես հետաքրիր համարում/:
Ամենահետաքրքիր առակը ` Կյանքի Ալեքսիրը
Որովհետև նրա կեսը երբ ես կարդացի այն ինձ շատ հետաքրքրեց:
2. Ամենազարմանալի առակը /ինչո՞ւ ես զարմանալի համարում/:
Ամենազարմանալին ` Կյանքի Ալեքսիրը
Որովհետև `այդպիսի բան չկա:Չկա այնպիսի բան,որ թողում է ,որ մարդիկ ընդմիշտ ապրեն:Մարդկանց կյանքը չափավոր է:Աշխարհում չկա մի բան,որը անվերջ է:
3. Ամենաանսպասելի ավարտ ունեցող առակը / ինչո՞ւ/:
Ամենաանսպասելի ավարտ ունեցող առակը `Հվանդասենյակում
Որովհետև ` ես չեի կարծում ,որ առակը այդպես կվերջանա:
4. Ամենաանբացատրելի առակը /ինչո՞ւ ես այդպես մտածում/ :
Ամենաանբացատրելի առակը ` Իրավունք որոշելու `,թէ ով ես դու
Որովհետև այդ առակը միքիչ խառն էր ինձ համար:ես չհասկացա այդ առակը:Բայց հետո մայրիկը բացատրեց ինձ առակը:
5. Քեզ ամենից շատ դուր եկած առակը /բացատրի՛ր ընտրությունդ/:
Ինձ ամենից շատը դուր եկավ ` Կյանքի Ալեքսիրը
Այն հետաքրքիր,զարմանալի մի առակ է:
Բ. Ինքդ հորինիր որևէ առակ և վերջում գրի՛ր քո առակի ասելիքը /խրատական մասը/:
Ա և Բ առաջադրանքները տեղադրեք բլոգում, հղումն ուղարկեք ինձ:
Հրաժարական
Երկու ընկերուհիներ են լինում:Մեկը այդքան էլ հարուստ չէր,բայց գնահատում էր այն ինչ ունի:Մյուսը չէր սիրում այն ինչ ուներ,միշտ ավելինն էր ուզում,հարուստ էր:Մեկի անունը Մարինե,մյուսինը Նարինե:Մարինեն ինչքան էլ ախքատ լիներ,նա հարուստ էր ` ,որովհետև նրա ընտանիքը,խելքը,ունեցվացքը իր հարստությունն է:Նարինեն փողով հարուստ էր ,իսկ ինչով ,որ հարուստ էր Մարինեն,Նարինեի համար դա ոչինչ էր:Մի օր Նարինեն հրաժարվեց ամենինչից,`նա չէր ուզում այն ինչ ուներ,ուզեց գտնել նոր ընտանիք,որը նրա բոլոր ցանկությոնները կկատարի:Նարինեն դարձավ թափառական:Մի օր նա հասկացավ և ասաց.
-Ես սխալ եմ վարվել,ես չեմ գնահատել այն ինչ ես ունեի:
Առակի ասելիքը առակի մեջ պարզ գրված է ` պետք է գնահատել այն ինչ ունես ,և սիրել այն:
Հունվարի 26
Կարդա՛ ,,Տերյանը` հիշողություններում,,:
Ա.Ի՞նչ էր ասում Թումանյանը Տերյանի բանաստեղծությունների մասին:
Հովհաննես Թումանյանը ասաց ,որ նրան շատ է դուր եկել Տերյանի բանաստեղծությունները:
Բ.Ո՞ր գրողներից էր ազդվել Տերյանը:
Նա ազդվել է ` վախոս: Ղ.Աղայանից, Շիրվազանդենից,Հ.Թումանյանից, Դ.Դեմիրճյանից և ուրիշներից:
Գ.Ըստ հիշողությունների բնութագրի՛ր Տերյանի, ինչպիսի մարդ էր նա/6-7 նախադասություն, տեղադրել բլոգում/:
Նա նման էր իր հորը ՝ սև, ներքին հրով վառ աչքեր, սուր հայացք,թուխ մազեր, ջղային կազմվածք:
Դ. Վահանի լեզուն բացվել էր, այլևս չէր քաշվում ինձնից:
Բացատրի՛ր մգեցված արտահայտությունը և փոխարինիր համարժեք այլ բառով:
լեզուն բացվել էր-ազատ խոսում էր
Վահանը , ազատ խոսում էր այլևս չէր քաշվում ինձնից:
Հունվարի 27
1. Նախադասությունները համառոտիր:
Երեկոյան քաղաքում մեծ իրարանցում սկսվեց:
Երեկոյան իրարանցում սկսվեց:
Մորաքրոջս ամուսինը ձեռնասուն մի թռչուն ուներ:
Մորաքրոջս ամուսինը թռչուն ուներ:
Արգելանոցում բուսական և կենդանական աշխարհը պահպանվում է:
?
Բլրակի մոտ գտնվող կանաչ թփերի մեջ ննջում է մի փոքրիկ թռչնակ:
Կանաչ թփերի մեջ ննջում է թռչնակ:
Պատռված հագուստով փոքրիկ աղջնակը կանգնեց նստած տեղից և զարմացած հայացքով նայեց մոտեցող մարդուն:
Աղջնակը կանգնեց և նայեց մոտեցող մարդուն:
2. Գրի՛ր կոչական պարունակող երեք նախադասություն, ուշադրություն դարձրու կետադրությանը:
Արա’մ,մի խաղա,այլ դաս արա:
Մարի’,հերիք է ծուլանաս,աշխատիր:
Փիրու’զ տատիկ,երբ ես խոստումդ կատարելու:
3. Տրված բառերը նախադասությունների մեջ գործածիր ուղիղ և փոխաբերական իմաստներով:
Ոսկի, սառը, լողալ, գիծ:
Մայրիկս ոսկուց թևնոց ունի:
Ես կարդացի հեքիաթ,որի անունը ` Ոսկե աշուն էր:
Բժիշկները պետք է սառնասիրտ լինեն:
Ես չգիտեմ լողալ:
Ժլատ մարդիկ փողի մեջ լողում են:
Ուղիղ գիծը կարելի է գծել քանոնով:
Եթե դուք ունեք բողքներ ,կամ առաջարկներ ,խնդրում ենք զանգահարել Թեժ գիծ:
-
Տրված բառերին ավելացրու բայական վերջավորություններ /ել, ալ/ և դարձրու բայեր/որ գործողություն ցույց տան/:
Բժիշկ, դեղին, ծաղիկ, անձրև, մեծ, սեր, երազ:
Բժիշկ-բուժել
Դեղին-դեղնել
Ծաղիկ-ծաղկել
Անձրև-անձրևել
Մեծ-մեծանալ
Սեր-սիրել
Երազ-երազել
- Գրի՛ր շարադրություն ,,Տերևը,, վերնագրով:/Տեղադրե՛ք բլոգում/
Տերև
Տերևները տարբեր գույների են:Օրինակ ` կանաչ,կարմիր,ոսկեգույն,գազարագույն:Տերևները ծառերի և այլ բույսերի վրա են աճում:Մի քանի մարդիկ կարծում են ,որ տերևը ծառի շորն է,իսկ առանց նրա ծառը կմրսի,մերկ կլինի:Եղանակներից միայն ձմռանն է ,որ տերևներ չկան:Ձմռանը ցուրտ է և քամոտ:Քամին տանում է տերևներին աշնանը:Տերևը ինչպես նաև ծառը մեզ թթվածին են տալիս:Տերևը բնության մի փոքրիկ բայց գեղեցիկ մասն է:
Հունվարի 28
Հետաքրքիր պատումի տեսքով/10 նախադասություն/ ներկայացրու, թե քո ընտանիքի անդամները, ոչ սեբաստացի ընկերներդ ինչպես և ինչքանով են օգտագործում /օգտագործում են, թե՝ ոչ/ մեդիատեխնոլոգիաները իրենց կյանքում, առօրյայում: Աշխատանքը կատարիր ոչ սեբաստացի ընկերներիցդ որևէ մեկի հետ: /Տեղադրեք բլոգում, ինձ ուղարկեք հղումը/:
Իմ քույրիկ Շուշանիկը
Նա սիրում է օգտագործել հեռախոս,համակարգիչ և հեռուստացույց:
Հեռախոս-Նա սիրում է սելֆիներ անել,նկարվել:Սիրում է երգ լսել հեռախոսով:Սիրում է նաև խաղեր խաղալ,հաղորդագրություններ գրել:
Հեռուստացույց-Քույրիկս սիրում է դիտել ֆիլմեր:Սերիալներ `Շանթ,Atv, Արմենիա TV հեռուստաընկերություններով է դիտում:Երգ սիրում է լսել ` Դար 21-ով:
Համակարգիչ-Շուշանիկը սիրում է մտնել սոցիալական կայքեր,այդ կայքերով թեստեր անել ,նորություն կարդալ,տեսնել ընկերների նոր գրառումները և խաղալ խաղեր:
Հունվարի 29
5-րդ դասարան
Կարդա՛ Ռոդարիի ,,Այն մասին, թե ինչպես Ջովանինոն որոշեց ձեռք տալ թագավորի քթին,,հեքիաթը:
1. Բնութագրի՛ր Ջովանինոյին
Ջովանինոն շատ հետաքրքիր և յուրօրինակ մարդ է:
2. Քո կարծիքով ինչո՞ւ մի շարք պաշտոնյաներ քթին ձեռք տալը դարձրին բարևելու միջոց:
Իմ կարծիքով երևի նրանք այդպես որոշեցին,որովհետև դա անսովոր էր,ուզեցին նոր բան փորձել երևի:
3. Ի՞նչ ես մտածում Ջովանինոյի որոշման մասին:
Այդ միտքը ` անսովոր,յուրօրնակ,տարօրինակ և հետաքրքիր միտք էր:
4. Վերականգնի՛ր ասացվածքները:
Գյուղ կանգնի գերան կկոտրի:
Ասա ընկերդ ով է ասեմ դու ով ես:
Շան անունը տուր փայտը վերցրու ձեռքդ:
- Գրի՛ր երկու բառ, առաջինում գունդ բառը լինի առաջին բաղադրիչ, երկրորդում՝երկրորդ բաղադրիչ
գնդախաղ,գնդակ-երկրագունդ,մսագունդ
Սարուշեն գյուղ
Առցանց ուսուցում-2-րդ շաբաթ,Մայրենի
Հունվարի 18
Տեղադրե՛ք բլոգում:
Բացատրի՛ր ասացվածքները
Աղվեսի վկան իր պոչն է:
Աղվեսին պետք չէ հավատալ:
Աղքատին ով է տվել արքայություն:
Աղքատի ասածին ոչ ոք ուշադրություն չի դարձնում:
Ամեն բանի վերջն է գովելի:
Մինչև գործդ չավարտես ,ինքնագովություն մի արա:
Աղոթքն իր տեղն ունի, թուրն՝ իր տեղը;
?
Ներկայացրո՛ւ, թե քո ընտանիքի անդամները ի՞նչ ասավածքներ են օգտագործում իրենց խոսքում, ինչ իմաստ ունեն դրանք և ո՞ր դեպքում են ասվում/10 նախադասություն/:
Իմ ընտանիքում չեն օգտագործում ասացվացքներ:
Հունվարի 19
Կարդա՛ ,,Առականի,, բլոգի առակներից մի քանիսը, ընտրի՛ր մեկը և վերլուծի՛ր, արտայատի՛ր մտքերդ առակի վերաբերյալ, գրի՛ր ասելիքը: Աշխատանքը տեղադրե՛ք բլոգում:
Ես կարդացի կարդացի մի քանի առակ:Ընտրեցի ` «Թռչունների արքան» առակը:
Վերլուծում` Արքա լինելու համար կարևոր չէ արտաքին գեղեցկությունը,այլ կարևոր է ներքին ուժը,որպեսզի պաշտպանի իր հպատակներին:
Ասելիք ` Ասելիքը այն է ,որ արքա լինելու համար կարևոր չէ գեղեցկությունը,այլ կարևոր է ուժը:
Հունվարի 20
1.Տրված բառերի տառերը փոխելով ստացիր համապատասխան բառը:
Տուն բառից հուր
Տուր-հուր
մազ բառից սար
սազ-սար
լեռ բառից սեգ
սեռ-սեգ
- Հոմանիշներ:
Գրի՛ր ճանապարհ բառի 5 հոմանիշ:
Ուղի,արահետ,շավիղ,ճամփա,կածան:
Գրի՛ր մշուշ բառի 3 հոմանիշ:
Մառախուղ,շամանդաղ,մեգ
- Գրի՛ր դարձվածքներ գլուխ բառով /ամենաքիչը 4 դարձվածք/ , բացատրի՛ր դրանք: Քո գրած դարձվածքներից ո՞րը կարող ես օգտագործել ուղիղ իմաստով:
Գլխի ընկնել,գլուխ հանել,գլուխ պահել,գլուխը կախ:
Կարող եմ օգտագործել ` գլուխը կախ դարձվացքը:
- Ղարաբաղի բարբառով հեքիաթի այս հատվածը փոխադրիր ժամանակակից հայերեն:
Ընո̇ւ̇մ ա չընո̇ւ̇մ, մին վըերսկան մարթ ա ընո̇ւ̇մ։ Տա միշտ քյնա̈մ ա ծմըկնեն, վըերս անըմ, պիրո̇ւ̇մ ո̇ւ̇րա̈նց տոնը պահըմ։
Ուրերեն մին օրը Փիրումը քյնա̈մ ա վըերսու։ Շատ ա շոռ կյամ թա խրեգյ, տա ինքյն ա գյո̇ւ̇դո̇ւ̇մ, մին շա̈մբու միչավ ընցնելիս աշկը նի յա ընգյնո̇ւ̇մ էրկու չըթլակած օցու։ Էտ անդար օցերան մինը շատ ղա̈շա̈նգյ ա ընո̇ւ̇մ, մինն էլ՝ կյեշ։ Օվչի Փիրումեն նամուսը յոր չօնում, վար էն ղա̈շա̈նգյ օցեն նհետ կյեշը չըթլակվալ ա։ Թվա̈նգյը լհա̈ նհետ ա պիրո̇ւ̇մ, վար էն կյեշ օցեն ըսպանե, գյո̇ւ̇լլա̈ն նա յա կյամ նախշուն օցեն, հա̈քյին կտրվում ա։ Օցերն ո̇ւ̇րո̇ւ̇րանա̈ ըննո̇ւ̇մ ըն, փախճում։
Լինում է չի լինում մի որսկան է մարդ է լինում:Նա միշտ գնում է անտառ,որս անում,բերում իր տունը պահում:
Ուրեմն մի օր Փիրումը գնում է որսի:Շատ է շռջում, թէ քիչ, դա ինքը գիտի,մի դաշտի մեջով անցնելիս տեսնում է երկու փաթաթված օձ:Այդ անտեր օցերից մեկը շատ գեղեցիկ էր լինում,մյուսը ` գեշ:Օվչի Փիրումեն նամուսը չի վերցնում, որ այդ գեղեցիկ օձի հետ տգեղ օձն է փաթաթված:Հրացանը հետն է բերում,որ այն գեշ օձին սպանի ,պատրոնը դիպչում է նախշուն օձին ` պոչը կտրվում է:Օձերն առանձնանում են,փաղջում:
- Կազմի՛ր բարդ բառեր՝ փոխելով տրված բառերի առաջին արմատը:
Գլխապատառ, սեղանատուն, արվեստագետ, ներկապնակ, մազափունջ:
Գլխապատառ-պատառ-լեղապատառ
Սեղանատուն-տուն-հյուրատուն
Արվեստագետ-արվեստ-պատմագետ
Ներկապնակ-պնակ-?
Մազափունջ-փունջ-ծաղկեփունջ
Հունվարի 21
Համացանցից գտիր և կարդա՛ Վահան Տերյանի բանաստեղծությունները, ընտրի՛ր մեկը և պատրաստի՛ր տեսանյութ կամ ռադիոնյութ: Տեղադրե՛ք բլոգում:
Հունվարի 22
Կարդա՛ Ֆիցջերալդ ,,Նամակ դստերը,,:
Ի՞նչ խորհուրդներ տվեց հայրը դստերը:
Որ նա չմտածի ապագայի,կամ անցյալի մասին,եթե ուզում ես ինչոր բանի հասնել աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ աշխատել և ձիու թամբին ամուր մնալ,չմտածես հաջողությունների և անհաաջողությունների մասին:
Գրի՛ր ամենալավ խորհուրդը կամ խորհուրդները, որ ասել են քեզ ծնողներդ:
Ինձ ասել են հետևյալ խորհուրդները`
Գործը վաղվանը մի թող
Եթե շատ ցանկանաս,երազես,աշխատես քո վրա,ուրեմն այն ինչ դու ուզում ես կիրականանա:
Եթե ամենինչի մասին լավը մտածես ուրեմն ամենինչ լավ կլինի:
Ի՞նչն է կարևոր, ինչի՞ մասին պետք է մտածել /քո կարծիքով/:
Իմ կարծիքով պետք է մտածել լավ բաների մասին,մտածել,որ քո երազանքները իրականանալու են,մտածել ,որ դու երջանիկ ես լինելու,բայց պետք չէ այդ ամենը մտածել,որ լինելու է ապագայում,թող այդ ամենը միշտ քեզ հետ լինի:
Նամակից դուրս գրի՛ր քեզ դուր եկած միտքը և մեկնաբանիր:
Անցյալի մասին մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես:
Ես դա եմ ընտրել,որովհետև դա ճիշտ է:Ապագայի մասին մտածելը ճիշտ չէ:Անցյալի մասին մտածելը նույնպես:
Անցյալ-Դու կարող ես անցյալից հիշել,մի քանի վատ պահեր,զղճաս,ուզես հետ վերադառնաս,բայց չկարողանաս:
Ապագա-Ապագայի մասին մտածել,պետք է միայն լավը մտածել:
Ի՞նչ է նշանակում ողջախոհ լինել:
Ողջախոհ լինել նշանակում է առողջամիտ լինել:
Նամակ գրի՛ր քո հարազատներից որևէ մեկին: /Տեղադրե՛ք բլոգում/:
Նամակ քույրիկիս ` Իրինային
Բարև քույրիկ:Ես քեզ շատ եմ կարոտել:Ուզում եմ ,որ Ռուսաստանից գաս Ստեփանակերտ:Արդեն մի քանի տաի է ինչ մենք չենք տեսնվում:Ես արդեն 5-րդ դասարան եմ:Երևի դու նոր ես գնում դպրոց:Ես ուզում եմ ,որ դու լավ սովորես,գերազանցիկ լինես,շատ լավ,բարի ընկերներ ձեռք բերես:Ոզում եմ ,որ հիշես քո ընտանիքի բոլոր անդամներին,երբեք մեզ չմոռանաս:Հիշես թէ ինչպես էինք խաղում,ես,դու,Նարեկը,տատիկը:Ես քեզ համբուրում եմ:Եվ ես քեզ շատ եմ սիրում Իրինա:
Սիրով ` քո քույրիկ Աստղիկ:
Վահան Տերյան ,Հայտնություն
Լսիր ասյտեղ
Առցանց ուսուցում,2-րդ շաբաթ մաթեմատիկա
Փորձ
Դիտեք այստեղ
Մաթեմատիկա
Սուրբ Նիկողոս
Սուրբ Նիկողայոս Հայրապետը ծնվել է Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիայի մոտակայքում)։ Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու՝ Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո։ Ավետարանական պատգամը՝ «Վաճառիր ունեցվածքդ և բաժանիր աղքատներին», իր կյանքի նշանաբանն է դարձնում՝ իր խնամքը տարածելով աղքատների, հիվանդների, բանտարկյալների և որբերի վրա։ Ժողովրդի կամքով դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոսը։ Հալածանքների ընթացքում աքսորվում է, սակայն չի դադարում ամենուր Ավետարանը քարոզելուց։ Խաղաղություն վերահաստատվելուն պես վերադառնում է իր աթոռը, մասնակցում 325 թ. Նիկիայի Տիեզերաժողովին։ Մահացել է 326 թ.։ Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է՝ առավելաբար հայտնի Սանտա Կլաուս անվամբ։
Գիշերին երազանքը
Լսիր այստեղ