Սուրբ Նիկողայոս Հայրապետը ծնվել է Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիայի մոտակայքում)։ Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու՝ Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո։ Ավետարանական պատգամը՝ «Վաճառիր ունեցվածքդ և բաժանիր աղքատներին», իր կյանքի նշանաբանն է դարձնում՝ իր խնամքը տարածելով աղքատների, հիվանդների, բանտարկյալների և որբերի վրա։ Ժողովրդի կամքով դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոսը։ Հալածանքների ընթացքում աքսորվում է, սակայն չի դադարում ամենուր Ավետարանը քարոզելուց։ Խաղաղություն վերահաստատվելուն պես վերադառնում է իր աթոռը, մասնակցում 325 թ. Նիկիայի Տիեզերաժողովին։ Մահացել է 326 թ.։ Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է՝ առավելաբար հայտնի Սանտա Կլաուս անվամբ։
Day: January 13, 2016
Գիշերին երազանքը
Լսիր այստեղ
Ամանորյա ֆոտոպատում
Տես այստեղ
Բարեմաղթանքներ իմ ընտանիքի բառբառ-ով
Լսեք այստեղ