Առցանց ուսուցում-2-րդ շաբաթ,Մայրենի

Հունվարի 18

Տեղադրե՛ք բլոգում:

Բացատրի՛ր ասացվածքները

 

Աղվեսի վկան իր պոչն է:

Աղվեսին պետք չէ հավատալ:

 

Աղքատին ով է տվել արքայություն:

Աղքատի ասածին ոչ ոք ուշադրություն չի դարձնում:

 

Ամեն բանի վերջն է գովելի:

Մինչև գործդ չավարտես ,ինքնագովություն մի արա:

 

Աղոթքն իր տեղն ունի, թուրն՝ իր տեղը;

?

Ներկայացրո՛ւ, թե քո ընտանիքի անդամները ի՞նչ ասավածքներ են օգտագործում իրենց խոսքում, ինչ իմաստ ունեն դրանք և ո՞ր դեպքում են ասվում/10 նախադասություն/:

Իմ ընտանիքում չեն օգտագործում ասացվացքներ:

Հունվարի 19

 

Կարդա՛ ,,Առականի,, բլոգի առակներից մի քանիսը, ընտրի՛ր մեկը և վերլուծի՛ր, արտայատի՛ր մտքերդ առակի վերաբերյալ, գրի՛ր ասելիքը: Աշխատանքը տեղադրե՛ք բլոգում:

 

Ես կարդացի կարդացի մի քանի առակ:Ընտրեցի ` «Թռչունների արքան» առակը:

 

Վերլուծում` Արքա լինելու համար կարևոր չէ արտաքին գեղեցկությունը,այլ կարևոր է ներքին ուժը,որպեսզի պաշտպանի իր հպատակներին:

 

Ասելիք ` Ասելիքը այն է ,որ արքա լինելու համար կարևոր չէ գեղեցկությունը,այլ կարևոր է ուժը:

Հունվարի 20

 

1.Տրված բառերի տառերը փոխելով ստացիր համապատասխան բառը:

Տուն բառից հուր

Տուր-հուր

մազ բառից սար

սազ-սար

լեռ բառից սեգ

սեռ-սեգ

 

  1. Հոմանիշներ:

Գրի՛ր ճանապարհ բառի 5 հոմանիշ:

Ուղի,արահետ,շավիղ,ճամփա,կածան:

 

Գրի՛ր  մշուշ բառի 3 հոմանիշ:

Մառախուղ,շամանդաղ,մեգ

 

 

 

  1. Գրի՛ր դարձվածքներ գլուխ բառով /ամենաքիչը 4 դարձվածք/ , բացատրի՛ր դրանք: Քո գրած դարձվածքներից ո՞րը կարող ես օգտագործել ուղիղ իմաստով:

 

Գլխի ընկնել,գլուխ հանել,գլուխ պահել,գլուխը կախ:

Կարող եմ օգտագործել ` գլուխը կախ դարձվացքը:

 

  1. Ղարաբաղի բարբառով հեքիաթի այս հատվածը փոխադրիր ժամանակակից հայերեն:

Ընո̇ւ̇մ ա չընո̇ւ̇մ, մին վըերսկան մարթ ա ընո̇ւ̇մ։ Տա միշտ քյնա̈մ ա ծմըկնեն, վըերս անըմ, պիրո̇ւ̇մ ո̇ւ̇րա̈նց տոնը պահըմ։

Ուրերեն մին օրը Փիրումը քյնա̈մ ա վըերսու։ Շատ ա շոռ կյամ թա խրեգյ, տա ինքյն ա գյո̇ւ̇դո̇ւ̇մ, մին շա̈մբու միչավ ընցնելիս աշկը նի յա ընգյնո̇ւ̇մ էրկու չըթլակած օցու։ Էտ անդար օցերան մինը շատ ղա̈շա̈նգյ ա ընո̇ւ̇մ, մինն էլ՝ կյեշ։ Օվչի Փիրումեն նամուսը յոր չօնում, վար էն ղա̈շա̈նգյ օցեն նհետ կյեշը չըթլակվալ ա։ Թվա̈նգյը լհա̈ նհետ ա պիրո̇ւ̇մ, վար էն կյեշ օցեն ըսպանե, գյո̇ւ̇լլա̈ն նա յա կյամ նախշուն օցեն, հա̈քյին կտրվում ա։ Օցերն ո̇ւ̇րո̇ւ̇րանա̈ ըննո̇ւ̇մ ըն, փախճում։

 

Լինում է չի լինում մի որսկան է մարդ է լինում:Նա միշտ գնում է անտառ,որս անում,բերում իր տունը պահում:

Ուրեմն մի օր Փիրումը գնում է որսի:Շատ է շռջում, թէ քիչ, դա ինքը գիտի,մի դաշտի մեջով անցնելիս տեսնում է երկու փաթաթված օձ:Այդ անտեր  օցերից մեկը շատ գեղեցիկ էր լինում,մյուսը ` գեշ:Օվչի Փիրումեն նամուսը չի վերցնում, որ այդ գեղեցիկ օձի հետ տգեղ օձն է փաթաթված:Հրացանը հետն է բերում,որ այն գեշ օձին սպանի ,պատրոնը դիպչում է նախշուն օձին ` պոչը կտրվում է:Օձերն առանձնանում են,փաղջում:

 

  1. Կազմի՛ր բարդ բառեր՝ փոխելով տրված բառերի առաջին արմատը:

Գլխապատառ, սեղանատուն, արվեստագետ, ներկապնակ, մազափունջ:

Գլխապատառ-պատառ-լեղապատառ

Սեղանատուն-տուն-հյուրատուն

Արվեստագետ-արվեստ-պատմագետ

Ներկապնակ-պնակ-?

Մազափունջ-փունջ-ծաղկեփունջ

Հունվարի 21

 

Համացանցից գտիր և կարդա՛ Վահան Տերյանի բանաստեղծությունները, ընտրի՛ր մեկը և պատրաստի՛ր տեսանյութ կամ ռադիոնյութ: Տեղադրե՛ք բլոգում:

 

https://aastghik2006.wordpress.com/2016/01/28/%D5%BE%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6-%D5%BF%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/

 

Հունվարի 22

 

Կարդա՛ Ֆիցջերալդ ,,Նամակ դստերը,,:

 

Ի՞նչ խորհուրդներ տվեց հայրը դստերը:

Որ նա չմտածի ապագայի,կամ անցյալի մասին,եթե ուզում ես ինչոր բանի հասնել աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ աշխատել և ձիու թամբին ամուր մնալ,չմտածես հաջողությունների և անհաաջողությունների մասին:

 

Գրի՛ր ամենալավ խորհուրդը կամ խորհուրդները, որ ասել են քեզ ծնողներդ:

Ինձ ասել են հետևյալ խորհուրդները`

Գործը վաղվանը մի թող

Եթե շատ ցանկանաս,երազես,աշխատես քո վրա,ուրեմն այն ինչ դու ուզում ես կիրականանա:

Եթե ամենինչի մասին լավը մտածես ուրեմն ամենինչ լավ կլինի:

 

Ի՞նչն է կարևոր, ինչի՞ մասին պետք է մտածել /քո կարծիքով/:

Իմ կարծիքով պետք է մտածել լավ բաների մասին,մտածել,որ քո երազանքները իրականանալու են,մտածել ,որ դու երջանիկ ես լինելու,բայց պետք չէ այդ ամենը մտածել,որ լինելու  է ապագայում,թող այդ ամենը միշտ քեզ հետ լինի:

 

Նամակից դուրս գրի՛ր քեզ դուր եկած միտքը և մեկնաբանիր:

Անցյալի մասին մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես:

Ես դա եմ ընտրել,որովհետև դա ճիշտ է:Ապագայի մասին մտածելը ճիշտ չէ:Անցյալի մասին մտածելը նույնպես:

Անցյալ-Դու կարող ես անցյալից հիշել,մի քանի վատ պահեր,զղճաս,ուզես հետ վերադառնաս,բայց չկարողանաս:

Ապագա-Ապագայի մասին մտածել,պետք է միայն լավը մտածել:

 

Ի՞նչ է նշանակում ողջախոհ լինել:

Ողջախոհ լինել նշանակում է առողջամիտ լինել:

 

Նամակ գրի՛ր քո հարազատներից որևէ մեկին: /Տեղադրե՛ք բլոգում/:

Նամակ քույրիկիս ` Իրինային

 

Բարև քույրիկ:Ես քեզ շատ եմ կարոտել:Ուզում եմ ,որ Ռուսաստանից գաս Ստեփանակերտ:Արդեն մի քանի տաի է ինչ մենք չենք տեսնվում:Ես արդեն 5-րդ դասարան եմ:Երևի դու նոր ես գնում դպրոց:Ես ուզում եմ ,որ դու լավ սովորես,գերազանցիկ լինես,շատ լավ,բարի ընկերներ ձեռք բերես:Ոզում եմ ,որ հիշես քո ընտանիքի բոլոր անդամներին,երբեք մեզ չմոռանաս:Հիշես թէ ինչպես էինք խաղում,ես,դու,Նարեկը,տատիկը:Ես քեզ համբուրում եմ:Եվ ես քեզ շատ եմ սիրում Իրինա:

 

Սիրով ` քո քույրիկ Աստղիկ: