«Եթե»

Եթե

Եթե-ն շաղկապ է : Այդ շաղկապի օգնությամբ մենք ասում ենք ,այն ինչ կուզեինք ,որ լիներ ,բայց այդպես չի:Եթե շաղկապը ունի և’ վատ, և’ լավ կողմեր :

Վատ` մարդիկ մեկ-մեկ կասկածում են իրենց ուժերի վրա և վախենում են սխալվել:

Օրինակ`

-Իսկ,եթե ես սխալ գրեմ:

-Եթե ես ընկնեմ:

-Եթե ես մի առաջադրանք չանեմ ,դժվարանամ:

Եվ այլ կասկածներ ………

Լավ` մարդկանց եթե-ն օգնում է երազել ,մարդկանց  մտածածը արտահայտել ,թեկուզ դա այդ պահին չի կարող լինել :

Օրինակ `

-Եթե այսօր անձրև չգար:

-Եթե հիմա ամառ լիներ :

-Եթե բոլոր մարդիկ առողջ լինեին:

Եվ այլն ………..

Եթե «եթե»-ն  չլիներ, մենք մեր մտածածը դժվար կարտահայտեինք :Ինչպես ես կարող էի գրել այն  նախադասությունը առանց եթե-ի:Այսինքն դա ապացուցում է ,որ մեր կյանքում եթե-ն պետք է:

Աստրիդ Լինգրեն «Ավազակի դուստր Ռոնին» ,վերլուծություն

Աստրիդ Լինգրեն «Ավազակի դուստր Ռոնին»

Ես կարդացի Աստրիդ Լինգրենի «Ավազակի դուստր Ռոնին» հեքիաթը:Այդ հեքիաթը շատ հետաքրքիր էր :Ինձ դուր եկավ այն հատվածը երբ ,որ Ռոնիի հայրը Մատիսը խոստովանեց ,որ նա ավազակ է :Ինձ դուր եկավ հենց այդ հատվածը ,որովհետև հայրեր ի վերջո ասաց ճիշտը Ռոնիին :Ինձ հերոսներից դուր եկավ հենց Ռոնին:Թեկուզ նա ավազակի դուստր է նա բարի է :Նաև այդ հեքիաթում մի քանի վախենալու հատվածներ կան ,օրինակ  ` — Բոլոր գորշ թզուկներ, բոլորդ մեկ մարդու նման կծեք, կսմթեք և խփեք՝ թը՛խկ֊թը՛խկ֊թը՛խկ…

Ռոնիի մոր անունը Լովիսա էր:Նա նույնպես սիրում էր իր աղջկան:Ես ձեզ խորհուրդ կտամ կարդալ այս  հեքիաթը քանի ,որ այն շատ հետաքրքիր է :

Այց դեպի Եղիշե Չարենցի թանգարան

 5-րդ դասարանցիներով այցելեցինք Եղիշե Չարենցի (Սողոմոնյանի) թանգարանը և այցելեցինք նրա արձանի մոտ:Մենք թանգարանում իմացանք,  որ Չարենցը ամուսնացել է երկու անգամ ,բայց շատ անգամներ սիրահարվել է տարբեր աղջիկների: Նա ուներ երկու երեխա ` Անահիտը և Արփենիկը:Նրանց տատիկը երեխաներից փոքրին է պահել ,մեծին տարել են մանկատուն :Քանի որ Չարենցը աղքատ էր և բանտում,իսկ  տատիկը չէր կարող երկու երեխաների պահել: Չարենցն ուներ մի վստահելի ընկեր, նա իր գրերը տվել էր նրան ,որ նա թաքցնի :Հետո  իմանալով ,որ Լենինը մահացել է (քանի որ Չարենցը բանտում էր Լենինի պատճառով, նա ուզում էր որ երկրի  հանճարները բանտում լինեին  հողից դուրս հանեց Չարենցի գրերը (որովհետև նա թաքցրել էր գրերը հողի տակ):Հետո այցելեցինք Չարենցի արձանի մոտ,նկարվեցինք ,քայլեցինք մինչև  Օղակաձև այգի, Չարենց արտասանեցինք:
Մենք անցկացրեցինք լավ ժամանակ:

Ինձ դուր եկած բանաստեղծությունը Չարենցից,վերլուծություն

Ինձ դուր եկավ Չարենցի ,,Կյանքը,,  բանաստեղծությունը:Այն պատմում է կյանքի մասին, կյանքի դժվարությունների մասին:Կյանքը երկնքի և երգի պես անեզր է: Կյանքում այնքան շատ մարդիկ կան,բայց վերջ ի վերջո նրանք վերանում են կյանքից: Կյանքը դժվարություններով լիքն է: Կյանքում ամեն մի մարդ ուզում է ունենալ իր ժառանգը:Կա մարդ, ում համար կյանքը հեշտ է:Կա մարդ, ում կյանքը ավելի դժվար է, քան պատկերացնում եք:

Ելք

Մարդիկ միշտ գտնում են տարբեր ելքեր տարբեր դժվարություններից:Ելքը մի դուռ է, որը շատ մարդկանց ասելով տանում է դեպի խաղաղության:Ելքը կարող է տանել և դեպի խաղաղության և դեպի դժբախտության:Ելքը  մարդիկ նաև հասկանում են այս իմաստով `դեպի դուրս: