Եթե
Եթե-ն շաղկապ է : Այդ շաղկապի օգնությամբ մենք ասում ենք ,այն ինչ կուզեինք ,որ լիներ ,բայց այդպես չի:Եթե շաղկապը ունի և’ վատ, և’ լավ կողմեր :
Վատ` մարդիկ մեկ-մեկ կասկածում են իրենց ուժերի վրա և վախենում են սխալվել:
Օրինակ`
-Իսկ,եթե ես սխալ գրեմ:
-Եթե ես ընկնեմ:
-Եթե ես մի առաջադրանք չանեմ ,դժվարանամ:
Եվ այլ կասկածներ ………
Լավ` մարդկանց եթե-ն օգնում է երազել ,մարդկանց մտածածը արտահայտել ,թեկուզ դա այդ պահին չի կարող լինել :
Օրինակ `
-Եթե այսօր անձրև չգար:
-Եթե հիմա ամառ լիներ :
-Եթե բոլոր մարդիկ առողջ լինեին:
Եվ այլն ………..
Եթե «եթե»-ն չլիներ, մենք մեր մտածածը դժվար կարտահայտեինք :Ինչպես ես կարող էի գրել այն նախադասությունը առանց եթե-ի:Այսինքն դա ապացուցում է ,որ մեր կյանքում եթե-ն պետք է: