Վառելիք և վառելանյութ

 

Վառելիքներ են կոչվում այն նյութերը, որոնց այրումը նպատակահարմար է մեծ քանակությամբ ջերմություն ստանալու համար։ Բնական վառելիքները լինում են կարծր, հեղուկ և գազային։ Վառելիքներն առաջացել են նախորդ երկրաբանական դարաշրջանում, երբ բարդ բիոքիմիական և ֆիզիկամեխանիկական պրոցեսների ազդեցությամբ տեղի է ունեցել օրգանական աշխարհի ածխացման պրոցես։ Վառելիքի արժեքավորությունը որոշվում է նրա այրման ջերմությամբ։ Վառելիքի այրվող կազմը ունի պայմանական հասկացողություն, քանի որ նրա մեջ են մտնում չայրվող ազոտ և թթվածին։ Այրվում են ածխածինը (C), ջրածինը (H) և ծծումբը (S)։ Ընդ որում ջերմության 90 տոկոսը և այրման տևողության 90 տոկոսը ստացվում է ածխածնի այրումից։ 1 կգ ածխածնի այրումից ստացվում է 8000 ԿԿալ ջերմություն, 1 կգ ջրածնի այրումից՝ 3200 ԿԿալ, իսկ 1 կգ ծծումբի այրումից՝ 3000 ԿԿալ։Պինդ վառելանյութը այն պինդ մարմնային վիճակում գտնվող նյութերն են, որոնք օգտագործվում են որպես վառելանյութ՝ էներգիա ստանալու կամ ուղղակի տաքացման համար։ Պինդ վառելանյութի հիմնական տեսակներն են՝ հանածո ածուխները, տորֆը, այրվող թերթաքարերը և փայտանյութը։ Հանածո ածուխները, տորֆը և թերթաքարերը օգտագործվում են ոչ միայն որպես պինդ վառելանյութ, այլ նաև արհեստական եղանակով հեղուկ և գազային վառելանյութ ստանալու համար։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s