Day: October 9, 2016
Իմ մասին
Ես մտածում եմ ,որ ես բարի եմ, լավը ,բայց նաև չարաճճի :Ես միշտ փորձում եմ անել այնպես, ինչպես և՛ ես եմ ուզում, և՛ ինչպես իմ ընկերները ,բայց դա դժվար է : Ես մտածում եմ ,որ ունեմ ոչ շատ մեծ մտքեր և կուզենայի գրող լինել ,բայց ես շատ եմ հետաքրքրված աստղագիտությամբ և կարծում եմ ,որ կլինեմ աստղագետ ,աստղաֆիզիկոս և պլաստիկ վիրաբույժ:Հետաքրքրվում եմ դիզայնով և նկարչությամբ: Կարծում եմ բարեգործ նույնպեես կլինեմ :Ես իմ մասին չեմ չափազանցնում ,բայց մտածում եմ ,որ այնքան կաշխատեմ մաթեմատիկայի վրա ,որ կստանամ Նոբելյան մրցանակ . դա իմ երազանքներից մեկն է:Ես մտածում եմ ,որ ես ես եմ և միակը, ինչպես ամեն մեկն իր կյանքում:
Աղտոտում
Մարդիկ աղտոտում են մեր մոլորակը: Ախտոտում են բնությունը `լճերը ,ճահիճները ,տaրբեր տարածքները և այլն…: Մարդիկ փորձում են դրանից խուսափել ,բայց դժվար է :Օրինակ մեր դպրոցը արդեն օգնում է բնությանը ` երբ գնում ենք ճամփհորդության մենք հավաքում ենք ուրիշների թափոնները `պլաստիկ շշերը ,թղթերը ,տոպրակները և այլն … :Ախտոտելով բնությունը մենք աղտոտում ենք մեր օդը ,բնակավայրը ,մեզ :Հաճելի չէ բակում քայլելուց տեսնել թէ ինչպես են մարդիկ իրենց աղբը թափում գետնին:
Օրինակ պլաստիկ շշերին կարելի է երկրորդ կյանք տալ , կամ գցել նրանց պլաստիկ շշերի համար նախատեսված թափոնի մեջ: Գործարանները նույնպես ախտոտում են մոլորակը ,քանի որ նրանց ծուխը աղտոտում է օդը ,դա ավտոմեքենաների ,ինքնաթիռների հետ նույնպես կապված է :Եթե դուք սիրում եք բնությունը ապացուցեք դա ` մի ախտոտեք այն , փոխարենը մի ախտոտեք բնությունը: