Ճշմարտություն

Ճշմարտությունը այն է ,որը իրականում կա ,որը  իրականություն է ,բայց ամեն մարդ իր կյանքում ավելի շատ ստում է ,քան ճիշտը ասում: Ճշմարտությունը, ինչպես բարին, միշտ հաղթում է ,կամ հայտնաբերվում ,իսկ սուտը, ինչպես չարը, սկզբում առաջնորդում է ,բայց հետո միշտ վերջում է մնում :

Նամակ Հոմեր Մաքոլիին

Բարև Հոմեր:Ինչպե՞ս ես:Ես հուսով եմ ,որ դու Թոբիի հետ լավ եղբայրություն ես անում:Միսիս Մաքոլին ,Բեսը ,Մերին ,Յուլիսիսը և Թոբին ինչպե՞ս են:  Նամակագրատանը ինչպես է ,եթե  աշխատում ես իհարկե :Յուլիսիսը արդեն դպրո՞ց է գնում: Քո դպրոցում ինչպե՞ս է: Բեսը և Թոբին ամուսնացա՞ն: Ինչպե՞ս է Մերին և իր հայրը: Իսկ  մնացած տղաները ինչպե՞ս են: Կարծում եմ ,որ Իթաքաում լավ է :Ցտեսություն, Հոմեր:
 
Հոմերին `Աստղիկից

Կլոր սեղան հավաք

Այսօր հրավիրված էինք  <<Կլոր սեղան >> հավաքին:Այնտեղ տիար Բլեյանը ներկայացրեց երկու նախագիծ ,որոնց ընհանուր միավորող միտքը նույն էր ` ապահովել սովորողների անվտանգությունը: Քննարկվող հարցերը հետևյալն էին.  եթե գիտեք, Մայր դպրոցից դեպի Դպրոց-պարտեզ տանող ճանապարհի հատվածները միացված են վերգետնյա անցումով, և երբ մարդիկ իջնում են անցումից դեպի  Դպրոց-պարտեզի մասը ,նրանք այնտեղ տեսնում են քաղաքային տրանսպորտ ` 71 համարի երթուղայինների սպասավայրները,  այդ երթուղայինները խանգարում են երեխաներին,մարդկանց անվտանգ անցում կատարել: Դա վտանգավոր է ,երկրորդն էլ կապված էր շների հետ ,քանի որ դպրոցների մոտ լինում են գազազած շներ, վտանգավոր են , հարձակվում են երեխաների վրա: Այսինքն քննարկվում էին անվտանգության կարևոր հարցեր: Տիար Բլեյանը, որպես հյուր,  քաղաքապետարանից հրավիրել էր  պարոն Նավասարդյանին ,որպեսզի նա որոշի երթուղայինների հետ կապված հարցը: Տիար Բլեյանը հաճույքով լսեց բոլորի առաջարկները: Շների դեպքում, ոչ հաստատված ,բայց որոշեցին կացարաններ պատրաստել նրանց համար ,դպրոցում ավելորդ մնացած ուտելիքը տան շներին ,և մասնագետներ հրավիրեն դպրոց ,որպեսզի երեխաներին շների մասին պատմի , թե ինպես է պետք նրանց մոտենալ ,որպեսզի չհարձակվեն: Փողոցի համար,  էլի ոչ հաստատված ,բայց որոշեցին, որ կարելի է  աստիճանները հանել և տեղափոխել , որ հասնի  Բախչյանի այգի: Երեխաները և մարդիկ չեն  անցնի ճանապարհով ,որտեղ լինում են ավտոմեքենաներ և երթուղայիններ: Նրանք աստիճաններից իջնելիս  միանգամից կմտնեն Բախչյանի այգի: Իսկ այն, ինչ վերաբերվում է 71 համարի քաղաքային տրանսպորտին,  տիար Բլեյանը խնդրել է ,որ պարոն Նավասարդյանը տեղափոխի նրանց սպասավայրը :Տիար Բլեյանը նաև ասաց ,որ կփորձի այս անվտանգության խնդիրները ավարտել մինչև հունվարի մեկը:Ահա <<Կլոր սեղան>> հավաքից տեղեկություններ: