Գրքի ճակատագիրը ժամանակակից աշխարհում
Կարծում եմ ,որ մոտավորապես երեսուն կամ հիսուն տարի հետո գրքերը կմնան միայն թանգարաններում:Գրքերին ոչ ոք ուշադրություն չի դարձնի ,իսկ գրադարանները կամ կփակվեն կամ գրքերը կլինեն էլեկտրոնային :Եթե ճիշտ ասեմ, դա միայն մեկ բանով լավ է լինելու ,բայց բնության համար `մենք թուղթ չենք օգտագործելու : Գրքերի մասին միայն մեր տատիկները և պապիկներն են հիշելու և իրենց հիշողությունները երևի միակը կլինեն և կկորչեն :Գիրքը կոչնչանա : Նաև չգիտես ինչու ես, մտածում եմ ,որ մոտավորապես մեկ դար հետո մարդիկ սկսելու են պատմություններ պատմել գրքերի մասին ,կարծես լեգենդ լիներ գիրքը :Շատ վատ կլինի ,որ այս ամենը լինի ,որովհետև գրքերն են մեզ սովորեցրել ,մեր բառապաշարը շատացրել :Բոլորն էլ հիշում են, երբ փոքր ենք եղել, գրքերի բարի հեքիաթների օգնությամբ էինք քնում ` երբ մայրիկը կարդում էր :Գրքերի օգնությամբ զարգանում էր մեր պատկերացումները ,գիտելիքները ,նաև մեր սերը դեպի արկածներին :Գրքերը շատ լավն են ,ափսոս որ նրանք կոչնչանան ապագայում :