Ես <<Սեբաստացու օրեր >> նախագծին Հայաստանում չէի :Ես ճամփհորդում էի Արցախում : Դա իմ առաջին աշնանային արձակուրդն էր ,որը ես անցկացրեցի Արցախում ,սովորաբար ես անցկացնում եմ ձմեռային և ամառային արձակուրդները այնտեղ ,բայց այս տարի նաև աշնանը գնացի :Արցախում շատ զով էր ,ցուրտ ,այնտեղի օդը մաքուր էր :Ես և տատիկս մեր գալու հաջորդ օրը գնացինք Ստեփանակերտի Լունապարկի մոտ գտնվող այգին :Այդ այգու մոտ կար դպրոց ,որի երեխաները խաղում էին այնտեղ :Ես և տատիկս գնացինք և տերևներ հավաքեցինք ,հետո նրանց օդ բաց թողեցինք :Այդպես լավ ուրախացանք :Քանի ,որ Արցախ եկել էինք իմ մորեղբոր ծնունդը նշելու `ես օրերով մտածում էի ` թե ինչ նվեր տալ նրան:Մի քանի օր հետո ես որոշեցի թե ինչ նվեր կտամ իմ մորեղբորը և գնացի աշխատելու (ես ինքս պատրաստեցի նվերը): Նվերը պատրաստելու ժամանակը տեվեց երեք օր :Այդ երեք օրվա մեջ նաև ես տատիկիս և մայրիկիս օգնում էի տունը հավաքել ,որպեսզի մորեղբոր ծնունդը նշենք :Նաև երբ Արցախում էինք մենք նաև գնացինք մեր ընտանիքի առանձնատունը ` պապիկս մեզ հանդիպեց այնտեղ :Ի ուրախություն այդ օրը երբ մենք գնացինք մեր առանձնատուն ` ամենամեծ լուսինն էր երևուն , մենք մինջ ուշ գիշեր մնացինք ` ես մոտավորապես կես ժամ հեռադիտակով դրսում հետեվում էի լուսնին :Այն շատ գեղեցիկ էր ,մեծ ` այն շատ մեծ տպավորություն թողեց իմ վրա :Ահա այսպես ես անցկացրեցի ` <<Սեբասատցու օրեր>>-ը :