Գրքի ճակատագիրը ժամանակակից աշխարհում

Գրքի ճակատագիրը ժամանակակից աշխարհում

Կարծում եմ ,որ  մոտավորապես երեսուն կամ հիսուն տարի հետո գրքերը կմնան միայն թանգարաններում:Գրքերին ոչ ոք ուշադրություն չի դարձնի ,իսկ գրադարանները կամ կփակվեն կամ գրքերը կլինեն էլեկտրոնային :Եթե ճիշտ ասեմ, դա միայն մեկ բանով լավ է լինելու ,բայց բնության համար `մենք թուղթ չենք օգտագործելու : Գրքերի մասին միայն մեր տատիկները և պապիկներն են հիշելու և իրենց հիշողությունները երևի միակը կլինեն և  կկորչեն :Գիրքը կոչնչանա : Նաև չգիտես ինչու ես, մտածում եմ ,որ մոտավորապես մեկ դար հետո մարդիկ սկսելու են պատմություններ պատմել գրքերի մասին ,կարծես լեգենդ լիներ գիրքը :Շատ վատ կլինի ,որ այս ամենը լինի ,որովհետև գրքերն են մեզ սովորեցրել ,մեր բառապաշարը շատացրել :Բոլորն էլ հիշում են,  երբ փոքր ենք եղել, գրքերի բարի հեքիաթների օգնությամբ էինք քնում ` երբ մայրիկը կարդում էր :Գրքերի օգնությամբ զարգանում էր մեր պատկերացումները ,գիտելիքները ,նաև մեր սերը դեպի արկածներին :Գրքերը շատ լավն են ,ափսոս որ նրանք կոչնչանան ապագայում :

Իմ այսօրը

Իմ ամեն օրը ,բացի կիրակի և շաբաթ օրերից նույն է :Ես կարող եմ երկուշաբթիից ուրբաթը ասել այսօր կամ մեկ օր :Ես առավոտյան յոթն անց կես արթնանում եմ ,լվացվում և պայուսակս պատրաստում:Հետո որոշում եմ թե ինչ հագնեմ :Հագնվում եմ մի քանի րոպե մայրիկի հետ խոսում և վերարկուս ,գլխարկս հագնում և գնում երթուղայինի մոտ ,որպեսզի այն տանի ինձ դպրոց :Ես դաս եմ սովորում ,դասընկերներիս և դասընկերուհիներիս հետ խաղում, զվարճանում եմ :Իսկ հետո երկարորյաին դաս եմ անում ,եթե շուտ եմ ավարտում ` խաղում եմ ընկերներիս հետ ,եթե չեմ հասցնում դասերս տանն եմ անում:Շաբաթ և կիրակի օրերը ինձ մոտ շատ հետաքրքիր են անցնում ,որովհետև ես այն անցկացնում եմ ընտանիքիս հետ :Մենք ընտանիքով կամ գնում ենք Երևան մոլ ,կամ տանը միասին տորթ ենք պատրաստում ,կամ միասին ինչով խաղ ենք խաղում : Ահա այսպես են անցնում իմ օրերը և իմ այսօրը :

Մայրամուտ

Մայրամուտը դա մի գեղեցիկ ,հանգիստ տեսարան է :Մայրամուտը շատ հետաքրքիր է :Մայրամուտի մեջ ինձ ամենաշատը դուր է գալիս իր գույները ` մեկ լինում է դեղին ,մեկ կարմիր,մեկ գազարագույն ,վարդագույն ,մեկ մանուշակագույն ,մեկ կարմիրը և կապույտը իրար կողքի :Ես հաճույք եմ ստանում մայրամուտը տեսնելով ,իմ տպավորություններն էլ այնքան շատ են ,որ ես չեմ կարող այն արտահայտել բառերով :

Թե ինչ էի անում ,,Սեբաստացու օրեր ,, նախագծի ընդացքում

Ես <<Սեբաստացու օրեր >> նախագծին Հայաստանում չէի :Ես ճամփհորդում էի Արցախում : Դա իմ առաջին աշնանային արձակուրդն էր ,որը ես անցկացրեցի Արցախում ,սովորաբար ես անցկացնում եմ ձմեռային և ամառային արձակուրդները այնտեղ ,բայց այս տարի նաև աշնանը գնացի :Արցախում շատ զով էր ,ցուրտ ,այնտեղի օդը մաքուր էր :Ես և տատիկս մեր գալու հաջորդ օրը գնացինք Ստեփանակերտի Լունապարկի մոտ գտնվող այգին :Այդ այգու մոտ կար դպրոց ,որի երեխաները խաղում էին այնտեղ :Ես և տատիկս գնացինք և տերևներ հավաքեցինք ,հետո նրանց օդ բաց թողեցինք :Այդպես լավ ուրախացանք :Քանի ,որ Արցախ եկել էինք իմ մորեղբոր ծնունդը նշելու `ես օրերով մտածում էի ` թե ինչ նվեր տալ նրան:Մի քանի օր հետո ես որոշեցի թե ինչ նվեր կտամ իմ մորեղբորը և գնացի աշխատելու (ես ինքս պատրաստեցի նվերը): Նվերը պատրաստելու ժամանակը տեվեց երեք օր :Այդ  երեք օրվա մեջ նաև ես տատիկիս և մայրիկիս օգնում էի տունը հավաքել ,որպեսզի մորեղբոր ծնունդը նշենք :Նաև երբ Արցախում էինք մենք նաև գնացինք մեր ընտանիքի առանձնատունը ` պապիկս մեզ հանդիպեց այնտեղ :Ի ուրախություն այդ օրը երբ մենք գնացինք մեր առանձնատուն ` ամենամեծ լուսինն էր երևուն , մենք մինջ ուշ գիշեր մնացինք ` ես մոտավորապես կես ժամ հեռադիտակով դրսում հետեվում էի լուսնին :Այն շատ գեղեցիկ էր ,մեծ ` այն շատ մեծ տպավորություն թողեց իմ վրա :Ահա այսպես ես անցկացրեցի ` <<Սեբասատցու օրեր>>-ը :

Մեծագույն հաղթանակը ինքդ քեզ հաղթելն է


Չեմ սիրում

Չեմ սիրում
 
Ամեն մարդ իր կյանքում մի բան չի սրում :Օրինակ՝ ես չեմ սիրում պատերազմ,կռիվ,անարդարություն,  սունկ ,ժելե ,չար սովորողներին ,անսիրտ մարդկանց :<<Չեմ սիրում >> արտահայտությունը բոլոր մարդիկ էլ ասել են և ամեն օր ասում են :Անհնար է մարդ ինչ-որ մի բան չսիրի :Չչսիրել բոլորն էլ կարող են :Նաև չսիրելը մարդուն դարձնում է յուրահատուկ :