Ճամբարային հաշվետվություն

Այցելութհուն Գեղարվեստի դպրոց

Այցելություն ագարակ

Այցելություն Հայաստանի պետական թանգարան

Մասնակցություն Կլոր սեղանի

Հանդիպում կենդանաբան Էկզոտարիում ընկերության հիմնադիր  տնօրեն Կարեն Մարտիրոսյանի հետ

Այցելություն Աշտարակի ֆիզիկայի լաբորատորիա 

Հանդիպում Վանաձորից եկած հյուրերի հետ 

Ճամբարի օրերի լուսաբանումը տես այստեղ 

Ֆիզ/քիմ ճամբար երրորդ շաբաթ օր երրորդ

  • Այսօրը նույնպես սկսեց պրերով լի տողանովտողանով

  • Հետո մեզ մոտ ճամփորդություն էր ,դեպի ANEL :Այն Հայաստանի ճարտարագիտական լաբորատորիա է:

  • Այնտեղ մենք սովորեցինք թե ինչ է դիմադրությունը :

  • Մանրամասն իմացանք անտենաների մասին :

  • Տեսանք մի ռոբոտ ,որը շատ հետաքրքիր ֆունկցիաներ ունի :

https://aastghik2006.files.wordpress.com/2018/01/vid_20180124_120758.3gp
  • Իսկ վերջում մենք ինքներս պատրաստեցինք ամանորյա լույսեր :

  • Ճամփհորդությունը շատ հետաքրքիր և տպավորիչ անցավ :

Աստղագիտական խնդրի բացահայտում

Աստղագիտության ժամին մենք փորձեցինք ստուգել մի խնդիր :Խնդրում ասվում էր ,որ Երկրից Լուսին հեռավորության վրա կտեղավորվեն Արեգակնային համակարգի բոլոր մոլորակները :Մենք վերցրեցինք Երկիր մոլորակի տրամագիծը ` այն 12700 կմ է ,բայց որոշեցինք կլորացնել ` դարձրեցինք 13000 կմ : Հետո վերցրեցինք մյուս մոլորակների տրամագծի համեմատությունը Երկրինի հետ համեմատմաբ և բազմապատկեցինք Երկրի տրամագծով (սկզբում 13000 կմ վերցրեցինք) :Երբ վերցրել էին 13000 կմ Երկրի տրամագիծը և բոլոր մոլորակներինը գտել և գումարել չտեղավորվեց :Երբ վերցրեցինք 12700 կմ համարյա թե տեղավորվեց ` պետք էր նաև 14000 կմ ,որպեսզի տեղավորվեր :

Ձմեռային ճամբար շաբաթ 2-րդ և 3-րդ

Ի

16.01.2017

9:00-9:15 Ընդհանուր պարապունք

9-:20-10:05 Նախագիծ

10:10-10:55  Նախագիծ

11:00-11:45  Երգ

11:50-12:35 Դիջիթեք

12:35-12:55 ԸՆԴՄԻՋՈՒՄ

12:55-14:006. Հայկական խաղեր

Մենք այսօր Ընդհանուր պարապունքից հետո գնացինք Գեղարվեստի դպրոց ՝ ,,Կլոր սեղան ,,-ի ,բայց ճանապարհի կեսից մեզ հայտնեցին ,որ ,,Կլոր սեղան,,-ը հետաձգվում է :Մենք հետ դարձնք դպրոց ,սկսեցինք խաղեր խաղալ :Խաղացինք Alias ,Saymon say’s . Դասամիջոցին ես և իմ ընկերները խաղացինք բռնոցի պպզոցի :Մենք մասնակցեցինք փոքրիկ մեդիաուրբաթին ,որից հետո գնացինք Գեղարվեստի դպրոց :Հասանք  Գեղարվեստ և պարզվեց ,որ այսօր չի լինելու ,,Կլոր սեղան ,,-ը : Հետո  մենք վերադարձանք դպրոց :Եվ այդպես ավարտվեց երկրորդ շաբաթվա առաջին օրը :

17.01.2017

Ընդհ. Պարապ.

Ընթերց ժ

Նախագիծ

Ընտրութ-գիտագործ.

Ընտրութ-գիտագործ.

Ընդմիջում

Ֆիզկուլտ

Այսօրտողանից հետո   մենք գնացինք Դպրոց-պրտեզ ,հետո ագարակ :Ագրակում կաին շատ ձիեր և շատ շներ :Ձիերից մեկը միքանի րոպե մեկ վանդակներին էր խփում :Ես սանրեցի ձիու մազերը :Ես չէի ցանկանում քաշել ձիու մազերը սանրով ,բայց ինձ ասացին որ ձիերը չեն զգում երբ նրանց մազերը  քաշում են :Հետո երբ եկանք դպրոց և տաքավանք մեզ մոտ եկավ ընկեր Լուսինեի թիմը և խաղացինք պանտամիմա :Պանտամիմա խաղալուց հետո խաղացինք Alias  ,պահմտոցի :Եվ հետո եղավ փոքրիկ մեդիաուրբաթ :Իսկ մարմնամարզությանը ես ցավոք չմասնակցեցի :Ահա թե ինչպես անցկացրեցի ես իմ օրը :

 18.01.2017

Այսօր առավոտյան մենք տողանից հետո գնացինք մեր դասարան և սկսեցինք տեղադրել ճամբարային այն նյութերը ,որը չէինք տեղադրել և սկսեցինք զբաղվել նախագծով ՝երկրների մշակույթը :Հետո գնացինք պարելու :Սովորեցինք Իշխանանց պարը :Հետո խաղացինք տարբեր խաղեր :Հետո գնացինք համերգի համերգը շատ հետաքրքիր էր :Հետո գնացինք ընկեր Նելիի մոտ և վեր հիշեցինք մեր երգը ՝ ,,Ծաղրածուն և Ծաղրաձուն ,,: Ահա այսպես անցավ ճամբարի երրորդ օրը :

18.01.2017

Այսօրվա օրը անցավ ցուրտ և հետաքրքիր :Մենք գնացինք Հայաստանի պետական թանգարան: Ճիշտ է մենք շատ անգամներ եղել էինք այնտեղ բայց գնացինք ամենինչ նորից վեր հիշելու :Միքիչ անհետաքրքիր էր ,որովհետև մենք լսում էինք այն ինչ լսել էինք :Դրսում էլ ցուրտ էր :Երբ մենք էկսկուրսիան  ավարտեցինք գնացինք կողքի խանութ և գնեցինք տաք սնունդ :Իսկ դպրոց գնացինք քաղաքային տրանսպորտով:

19.01.2017

Այսօրը երևի ամենալավն էր :Մենք սկզբում մասնակցեցինք ,, Կլոր սեղան ,,-ին :Այմտեղ համարյա թե ամեն ջոկատ պատմում էր իր նախագծի մասին :,,Կ՜որ սեղան ,,-ից հետո մենք գնացինք դասարան և սկսեցինք խաղալ խաղեր :Խաղեր խաղալուց հետո մենք գնացինք համերգի :Համերգից հետո մեզ հավաքեցին գրադարանում և սկսեցին պատմել օձերի մասին :Պատմեցին թե ինչով են օձերը մեզ օգնում ,պատմեցին թե ինչպես կարելի է տարբերել թունավոր օձը սովորականից :Մեզ նույնիսկ թողեցին ձեռք տալ օձին (այն թունավոր չէր):Ահա այսքանը այսօրվա մասին:

23.01.2017

Այսօրը անցավ հետաքրքիր :Մենք շատ խաղեր խաղացինք ,պարեր պարեցինք ,սովորեցինք Լյուդկի պարը :Այսօր նաև մենք ընտրեցինք մեր 2-րդ կիասամյակի ընտրությունը և մարմնամարզությունը  :Իմ ընտրությունը Աստղագիտություն է ,իսկ մարմնամարզությունը գիմնաստիկա :Այսօր նաև մենք Դիջիթեքյան հայտեր էինք ներկայացնում :Ահա այսպես անցավ այսօրը :

24.01.2017

Այսօր ես իմ ջոկատի հետ չէի ,ես Աստղագիտության խմբի հետ գնացելէի Աշտարակի ֆիզիկայի լաբորատորիա :Այնտեղ շատ ցուրտ էր :Մենք երեք անգամ սխալվել ենք հասցեով :Այդ լաբորատորիաներում համակարգիչներ են մասնակցում :Այնտեղ շատ հետաքրքիր էր ,բայց ցավոք սրտի ես ֆիզիկա չգիտեմ :Հետո երբ ես դպրոց գնացի մենք գնացինք շրջավարտների նռրկայացումը դիտելու :Այսքանը այս օրվա մասին

25.01.2016

Այսօրվա օրը սկսեցինք կոմիքսներով :Մենք սովորեցինք թե ինչ է կոմիքսը ,մենք նույնիսկ ինքներս կոմիքս նկարեցինք :Հետո ես գնացի աստղագետների խում և դիմավորեցինք Վանաձորից եկած հյուրերին :Նրանք հիանում էին մեր դպրոցով :Մենք նրանց ցույց տվեցինք մեր դպրոցը Ավագ դպրոցը և Միջին դպրոցը :Ցույց տվեցինք մեր աստղադիտարանը :Ցույց տվեցինք գրադարանը Ավագ դպրոցի ,երգի սրահը  և ցույց տվեցինք համերգասրահը :Հետո ես հոգնեցի և գնացի իմ ջոկատի մոտ :Ես նրանց գտա գրադարանում :Նրանք խոսում էին Լիբանանից եկած հյուրի հետ , նրա անունը Ալին Համբուկյան է :Հետո մենք եկանք դասարան :Այսպես էլ ավարտվեց այսօրը :

Ջանի Ռոդարի ,,Երկնագույն նետը,, վերլուծություն

​Ջանի Ռոդարի ,,Երկնագույն նետը ,, պատմվածքի վերլուծություն 

,,Երկնագույն նետը ,, պատմվածքը շատ հետաքրքիր էր ,արկածային :Պատմվածքը ուզում էր ասել ,որ պետք է ընկերասեր լինել ինչպես պատմվածքի հերոսներից մեկը ՝ Ֆրանչեսկոն :Ես այս պատմվածքը նմանացնում   եմ   Disney-ի և Pixar-ի հետ համագործվաքցված  մի մուլտֆիլմի ՝ ,, Խաղալիքների պատմությունը ,, :Այդ մուլտֆիլմում էլ են խաղալիքները կենդանանում ,բայց գնում իրենց տիրոջը գտնելու ,իսկ ,,Երկնագույն նետ,,-ի հերոսները իրենց բարեկամին :Պատմվածքի մեջ ինձ դուր եկան շատ պահեր ՝ երբ Ֆեյան ազատում է Ֆրանչեսկոյին բանտից և ցույց է տալիս իր բարությունը նրա  հանդեպ ,երբ Ֆրանչեսկոն և Կնոպկան ընկերանում են ,ինձ դուր եկավ ,որ խաղալիքները որոշել էին բոլոր երեխաներին խաղալիքներ տալ ,նաև ես սիրեցի մատիտների արկածները երբ նրանք և նրանց ընկեր Ֆրանկոյի հետ չարաճճիություններ էին անում:Ահա ,,Երկնագույն նետը ,, պատմվածքի իմ վերլուծությունը :

Արձակուրդային առաջադրանքներ մայրենիից

​1.Ամանորյա հետաքրքիր, չկրկնվող շնորհավորանքներ:

Ցանկանում եմ ,որ այս տարին ձեզ համար հրավառությունների պես փայլուն լինի :

 Թող այս տարի բոլորը ամեն ինչում աստղերի պես փայլեն :

Թող այս տարում լինեն այնպիսի լուսավոր , հրաշալի ,աննոռանալի պահեր ,որ դուք նրանց հիշելուց հիշեք ձեր տոնածառի լուսավոր,հրաշալի ,անմոռանալի լույսերը:
3.Ֆոտոպատում . Ամանորն իմ տեսախցիկից: Նկարներին կցել մեկնաբանություն


Այս նկարում պատկերված է մեր տան տոնածառը:Մենք այն զարդարել ենք ամբողջ ընտանիքով :Երբ ես և մայրիկս գնացել էինք տոնածառ գնելու տեսել էինք շատ տոնածառներ բայց ընտրել ենք հենց սա ,այն այնպիսինն էր ինպիսինը մենքնցանկանում էինք ՝ այն գեղեցիկ է , չափսը հարմար է , իր ճյուղերի վրա սպիտակ տարացքներ կան (կարծես ձյուն ) ,իր ճյուղերը շատ փարթամ են և գեղեցիկ :Խաղալիքների մի մասընգնել ենք տոնածառի հետ մյուս մասը որիշ խանութից ,որովհետև այնտեղ չկար այնպիսի խաղալիք ,որը մենք ցանկանում էինք ,խաղալիքների գույններն էլ ընտրեցինք ՝ կարմիր և ոսկեգույն :Ահա այսքանը այս նկարի մասին:


Այս նկարում պատկերված են ես և իմ եղբայրը :Մենք գնվում ենք Հանրապետության հրապարակում :Այնտեղ շատ ցուրտ էր  ,բայց գեղեցիկ :Տոնածառը բոլորին ցույց էր տալիս իր գեղեցիկ լույսերը ,իր գեղեցկությունը :Մարդկանց մի մասը հիանում էր տոնածառով ,երեխաները համոզում էին իրենց ծնողներն որպեսզի նրանք տանեին նրանց Ձմեռ պապու հետ նկարվելու:Ահա այսքանը այս նկարի մասին:
4.,,Իմ 2016 թվականը. Ամանորից առաջ,, ամփոփում:

,,Իմ 2016 թվականը ,,

2016 թվականը շատ հիանալի ,հիշվող , անմոռանալի տարի էր :Ես մի բանով ուրախ եմ ,որ 2016 թվականը գնաց ,մի բանով ոչ .

Ուրախ եմ ,որովհետև մեզ կայցելի 2017 թվականը ,որին ես անհամբեր սպասում եմ ,և կլինեն ավելի հետաքրքիր ,անմոռանալի օրեր :

Տխուր եմ ,որ 2016 թվականը կգնա ,որովհետև 2016-ը այնպիսի հրաշալի տարի է ,որ չես ուզում բաց թողնես ,որ գնա և իր տեղը զբաղեցնի 2017-ը :Բայց ի՞նչ գիտենք միգուցե 2017 թվականը լավը լինի ինչպես 2016-ը :

Ամեն մի տարի ամեն մարդ ունենում է շատ վառ հիշողություններ ,որոնք եղել են այդ տարի և 2016-ը այդ տարիներից է ՝ օրինակ իմ հիշողություններից մի քանիսը ՝ ես սովորեցի լողալ ,ես ունեցա ռոլիկներ ,պապիկիս հետ սովորեցի խորոված պատրաստել ,իմ ընկերուհիների հետ ավելի մտերմացանք ,և ամենա կարևորը և անմոռանալին այն է ,որ շուտով ես քույրիկ եմ ունենալու և չգիտես թե ,որ անգամ քույր եմ դառնալու :

Ահա այսպես ես ավարտում եմ իմ 2016 թվականը ,ողջունելով 2017 թվականին :