Ջանի Ռոդարի ,,Երկնագույն նետը,, վերլուծություն

​Ջանի Ռոդարի ,,Երկնագույն նետը ,, պատմվածքի վերլուծություն 

,,Երկնագույն նետը ,, պատմվածքը շատ հետաքրքիր էր ,արկածային :Պատմվածքը ուզում էր ասել ,որ պետք է ընկերասեր լինել ինչպես պատմվածքի հերոսներից մեկը ՝ Ֆրանչեսկոն :Ես այս պատմվածքը նմանացնում   եմ   Disney-ի և Pixar-ի հետ համագործվաքցված  մի մուլտֆիլմի ՝ ,, Խաղալիքների պատմությունը ,, :Այդ մուլտֆիլմում էլ են խաղալիքները կենդանանում ,բայց գնում իրենց տիրոջը գտնելու ,իսկ ,,Երկնագույն նետ,,-ի հերոսները իրենց բարեկամին :Պատմվածքի մեջ ինձ դուր եկան շատ պահեր ՝ երբ Ֆեյան ազատում է Ֆրանչեսկոյին բանտից և ցույց է տալիս իր բարությունը նրա  հանդեպ ,երբ Ֆրանչեսկոն և Կնոպկան ընկերանում են ,ինձ դուր եկավ ,որ խաղալիքները որոշել էին բոլոր երեխաներին խաղալիքներ տալ ,նաև ես սիրեցի մատիտների արկածները երբ նրանք և նրանց ընկեր Ֆրանկոյի հետ չարաճճիություններ էին անում:Ահա ,,Երկնագույն նետը ,, պատմվածքի իմ վերլուծությունը :

Արձակուրդային առաջադրանքներ մայրենիից

​1.Ամանորյա հետաքրքիր, չկրկնվող շնորհավորանքներ:

Ցանկանում եմ ,որ այս տարին ձեզ համար հրավառությունների պես փայլուն լինի :

 Թող այս տարի բոլորը ամեն ինչում աստղերի պես փայլեն :

Թող այս տարում լինեն այնպիսի լուսավոր , հրաշալի ,աննոռանալի պահեր ,որ դուք նրանց հիշելուց հիշեք ձեր տոնածառի լուսավոր,հրաշալի ,անմոռանալի լույսերը:
3.Ֆոտոպատում . Ամանորն իմ տեսախցիկից: Նկարներին կցել մեկնաբանություն


Այս նկարում պատկերված է մեր տան տոնածառը:Մենք այն զարդարել ենք ամբողջ ընտանիքով :Երբ ես և մայրիկս գնացել էինք տոնածառ գնելու տեսել էինք շատ տոնածառներ բայց ընտրել ենք հենց սա ,այն այնպիսինն էր ինպիսինը մենքնցանկանում էինք ՝ այն գեղեցիկ է , չափսը հարմար է , իր ճյուղերի վրա սպիտակ տարացքներ կան (կարծես ձյուն ) ,իր ճյուղերը շատ փարթամ են և գեղեցիկ :Խաղալիքների մի մասընգնել ենք տոնածառի հետ մյուս մասը որիշ խանութից ,որովհետև այնտեղ չկար այնպիսի խաղալիք ,որը մենք ցանկանում էինք ,խաղալիքների գույններն էլ ընտրեցինք ՝ կարմիր և ոսկեգույն :Ահա այսքանը այս նկարի մասին:


Այս նկարում պատկերված են ես և իմ եղբայրը :Մենք գնվում ենք Հանրապետության հրապարակում :Այնտեղ շատ ցուրտ էր  ,բայց գեղեցիկ :Տոնածառը բոլորին ցույց էր տալիս իր գեղեցիկ լույսերը ,իր գեղեցկությունը :Մարդկանց մի մասը հիանում էր տոնածառով ,երեխաները համոզում էին իրենց ծնողներն որպեսզի նրանք տանեին նրանց Ձմեռ պապու հետ նկարվելու:Ահա այսքանը այս նկարի մասին:
4.,,Իմ 2016 թվականը. Ամանորից առաջ,, ամփոփում:

,,Իմ 2016 թվականը ,,

2016 թվականը շատ հիանալի ,հիշվող , անմոռանալի տարի էր :Ես մի բանով ուրախ եմ ,որ 2016 թվականը գնաց ,մի բանով ոչ .

Ուրախ եմ ,որովհետև մեզ կայցելի 2017 թվականը ,որին ես անհամբեր սպասում եմ ,և կլինեն ավելի հետաքրքիր ,անմոռանալի օրեր :

Տխուր եմ ,որ 2016 թվականը կգնա ,որովհետև 2016-ը այնպիսի հրաշալի տարի է ,որ չես ուզում բաց թողնես ,որ գնա և իր տեղը զբաղեցնի 2017-ը :Բայց ի՞նչ գիտենք միգուցե 2017 թվականը լավը լինի ինչպես 2016-ը :

Ամեն մի տարի ամեն մարդ ունենում է շատ վառ հիշողություններ ,որոնք եղել են այդ տարի և 2016-ը այդ տարիներից է ՝ օրինակ իմ հիշողություններից մի քանիսը ՝ ես սովորեցի լողալ ,ես ունեցա ռոլիկներ ,պապիկիս հետ սովորեցի խորոված պատրաստել ,իմ ընկերուհիների հետ ավելի մտերմացանք ,և ամենա կարևորը և անմոռանալին այն է ,որ շուտով ես քույրիկ եմ ունենալու և չգիտես թե ,որ անգամ քույր եմ դառնալու :

Ահա այսպես ես ավարտում եմ իմ 2016 թվականը ,ողջունելով 2017 թվականին :