1.Ամանորյա հետաքրքիր, չկրկնվող շնորհավորանքներ:
Ցանկանում եմ ,որ այս տարին ձեզ համար հրավառությունների պես փայլուն լինի :
Թող այս տարի բոլորը ամեն ինչում աստղերի պես փայլեն :
Թող այս տարում լինեն այնպիսի լուսավոր , հրաշալի ,աննոռանալի պահեր ,որ դուք նրանց հիշելուց հիշեք ձեր տոնածառի լուսավոր,հրաշալի ,անմոռանալի լույսերը:
3.Ֆոտոպատում . Ամանորն իմ տեսախցիկից: Նկարներին կցել մեկնաբանություն
Այս նկարում պատկերված է մեր տան տոնածառը:Մենք այն զարդարել ենք ամբողջ ընտանիքով :Երբ ես և մայրիկս գնացել էինք տոնածառ գնելու տեսել էինք շատ տոնածառներ բայց ընտրել ենք հենց սա ,այն այնպիսինն էր ինպիսինը մենքնցանկանում էինք ՝ այն գեղեցիկ է , չափսը հարմար է , իր ճյուղերի վրա սպիտակ տարացքներ կան (կարծես ձյուն ) ,իր ճյուղերը շատ փարթամ են և գեղեցիկ :Խաղալիքների մի մասընգնել ենք տոնածառի հետ մյուս մասը որիշ խանութից ,որովհետև այնտեղ չկար այնպիսի խաղալիք ,որը մենք ցանկանում էինք ,խաղալիքների գույններն էլ ընտրեցինք ՝ կարմիր և ոսկեգույն :Ահա այսքանը այս նկարի մասին:
Այս նկարում պատկերված են ես և իմ եղբայրը :Մենք գնվում ենք Հանրապետության հրապարակում :Այնտեղ շատ ցուրտ էր ,բայց գեղեցիկ :Տոնածառը բոլորին ցույց էր տալիս իր գեղեցիկ լույսերը ,իր գեղեցկությունը :Մարդկանց մի մասը հիանում էր տոնածառով ,երեխաները համոզում էին իրենց ծնողներն որպեսզի նրանք տանեին նրանց Ձմեռ պապու հետ նկարվելու:Ահա այսքանը այս նկարի մասին:
4.,,Իմ 2016 թվականը. Ամանորից առաջ,, ամփոփում:
,,Իմ 2016 թվականը ,,
2016 թվականը շատ հիանալի ,հիշվող , անմոռանալի տարի էր :Ես մի բանով ուրախ եմ ,որ 2016 թվականը գնաց ,մի բանով ոչ .
Ուրախ եմ ,որովհետև մեզ կայցելի 2017 թվականը ,որին ես անհամբեր սպասում եմ ,և կլինեն ավելի հետաքրքիր ,անմոռանալի օրեր :
Տխուր եմ ,որ 2016 թվականը կգնա ,որովհետև 2016-ը այնպիսի հրաշալի տարի է ,որ չես ուզում բաց թողնես ,որ գնա և իր տեղը զբաղեցնի 2017-ը :Բայց ի՞նչ գիտենք միգուցե 2017 թվականը լավը լինի ինչպես 2016-ը :
Ամեն մի տարի ամեն մարդ ունենում է շատ վառ հիշողություններ ,որոնք եղել են այդ տարի և 2016-ը այդ տարիներից է ՝ օրինակ իմ հիշողություններից մի քանիսը ՝ ես սովորեցի լողալ ,ես ունեցա ռոլիկներ ,պապիկիս հետ սովորեցի խորոված պատրաստել ,իմ ընկերուհիների հետ ավելի մտերմացանք ,և ամենա կարևորը և անմոռանալին այն է ,որ շուտով ես քույրիկ եմ ունենալու և չգիտես թե ,որ անգամ քույր եմ դառնալու :
Ահա այսպես ես ավարտում եմ իմ 2016 թվականը ,ողջունելով 2017 թվականին :