Ձմեռային ճամբար շաբաթ 2-րդ և 3-րդ

Ի

16.01.2017

9:00-9:15 Ընդհանուր պարապունք

9-:20-10:05 Նախագիծ

10:10-10:55  Նախագիծ

11:00-11:45  Երգ

11:50-12:35 Դիջիթեք

12:35-12:55 ԸՆԴՄԻՋՈՒՄ

12:55-14:006. Հայկական խաղեր

Մենք այսօր Ընդհանուր պարապունքից հետո գնացինք Գեղարվեստի դպրոց ՝ ,,Կլոր սեղան ,,-ի ,բայց ճանապարհի կեսից մեզ հայտնեցին ,որ ,,Կլոր սեղան,,-ը հետաձգվում է :Մենք հետ դարձնք դպրոց ,սկսեցինք խաղեր խաղալ :Խաղացինք Alias ,Saymon say’s . Դասամիջոցին ես և իմ ընկերները խաղացինք բռնոցի պպզոցի :Մենք մասնակցեցինք փոքրիկ մեդիաուրբաթին ,որից հետո գնացինք Գեղարվեստի դպրոց :Հասանք  Գեղարվեստ և պարզվեց ,որ այսօր չի լինելու ,,Կլոր սեղան ,,-ը : Հետո  մենք վերադարձանք դպրոց :Եվ այդպես ավարտվեց երկրորդ շաբաթվա առաջին օրը :

17.01.2017

Ընդհ. Պարապ.

Ընթերց ժ

Նախագիծ

Ընտրութ-գիտագործ.

Ընտրութ-գիտագործ.

Ընդմիջում

Ֆիզկուլտ

Այսօրտողանից հետո   մենք գնացինք Դպրոց-պրտեզ ,հետո ագարակ :Ագրակում կաին շատ ձիեր և շատ շներ :Ձիերից մեկը միքանի րոպե մեկ վանդակներին էր խփում :Ես սանրեցի ձիու մազերը :Ես չէի ցանկանում քաշել ձիու մազերը սանրով ,բայց ինձ ասացին որ ձիերը չեն զգում երբ նրանց մազերը  քաշում են :Հետո երբ եկանք դպրոց և տաքավանք մեզ մոտ եկավ ընկեր Լուսինեի թիմը և խաղացինք պանտամիմա :Պանտամիմա խաղալուց հետո խաղացինք Alias  ,պահմտոցի :Եվ հետո եղավ փոքրիկ մեդիաուրբաթ :Իսկ մարմնամարզությանը ես ցավոք չմասնակցեցի :Ահա թե ինչպես անցկացրեցի ես իմ օրը :

 18.01.2017

Այսօր առավոտյան մենք տողանից հետո գնացինք մեր դասարան և սկսեցինք տեղադրել ճամբարային այն նյութերը ,որը չէինք տեղադրել և սկսեցինք զբաղվել նախագծով ՝երկրների մշակույթը :Հետո գնացինք պարելու :Սովորեցինք Իշխանանց պարը :Հետո խաղացինք տարբեր խաղեր :Հետո գնացինք համերգի համերգը շատ հետաքրքիր էր :Հետո գնացինք ընկեր Նելիի մոտ և վեր հիշեցինք մեր երգը ՝ ,,Ծաղրածուն և Ծաղրաձուն ,,: Ահա այսպես անցավ ճամբարի երրորդ օրը :

18.01.2017

Այսօրվա օրը անցավ ցուրտ և հետաքրքիր :Մենք գնացինք Հայաստանի պետական թանգարան: Ճիշտ է մենք շատ անգամներ եղել էինք այնտեղ բայց գնացինք ամենինչ նորից վեր հիշելու :Միքիչ անհետաքրքիր էր ,որովհետև մենք լսում էինք այն ինչ լսել էինք :Դրսում էլ ցուրտ էր :Երբ մենք էկսկուրսիան  ավարտեցինք գնացինք կողքի խանութ և գնեցինք տաք սնունդ :Իսկ դպրոց գնացինք քաղաքային տրանսպորտով:

19.01.2017

Այսօրը երևի ամենալավն էր :Մենք սկզբում մասնակցեցինք ,, Կլոր սեղան ,,-ին :Այմտեղ համարյա թե ամեն ջոկատ պատմում էր իր նախագծի մասին :,,Կ՜որ սեղան ,,-ից հետո մենք գնացինք դասարան և սկսեցինք խաղալ խաղեր :Խաղեր խաղալուց հետո մենք գնացինք համերգի :Համերգից հետո մեզ հավաքեցին գրադարանում և սկսեցին պատմել օձերի մասին :Պատմեցին թե ինչով են օձերը մեզ օգնում ,պատմեցին թե ինչպես կարելի է տարբերել թունավոր օձը սովորականից :Մեզ նույնիսկ թողեցին ձեռք տալ օձին (այն թունավոր չէր):Ահա այսքանը այսօրվա մասին:

23.01.2017

Այսօրը անցավ հետաքրքիր :Մենք շատ խաղեր խաղացինք ,պարեր պարեցինք ,սովորեցինք Լյուդկի պարը :Այսօր նաև մենք ընտրեցինք մեր 2-րդ կիասամյակի ընտրությունը և մարմնամարզությունը  :Իմ ընտրությունը Աստղագիտություն է ,իսկ մարմնամարզությունը գիմնաստիկա :Այսօր նաև մենք Դիջիթեքյան հայտեր էինք ներկայացնում :Ահա այսպես անցավ այսօրը :

24.01.2017

Այսօր ես իմ ջոկատի հետ չէի ,ես Աստղագիտության խմբի հետ գնացելէի Աշտարակի ֆիզիկայի լաբորատորիա :Այնտեղ շատ ցուրտ էր :Մենք երեք անգամ սխալվել ենք հասցեով :Այդ լաբորատորիաներում համակարգիչներ են մասնակցում :Այնտեղ շատ հետաքրքիր էր ,բայց ցավոք սրտի ես ֆիզիկա չգիտեմ :Հետո երբ ես դպրոց գնացի մենք գնացինք շրջավարտների նռրկայացումը դիտելու :Այսքանը այս օրվա մասին

25.01.2016

Այսօրվա օրը սկսեցինք կոմիքսներով :Մենք սովորեցինք թե ինչ է կոմիքսը ,մենք նույնիսկ ինքներս կոմիքս նկարեցինք :Հետո ես գնացի աստղագետների խում և դիմավորեցինք Վանաձորից եկած հյուրերին :Նրանք հիանում էին մեր դպրոցով :Մենք նրանց ցույց տվեցինք մեր դպրոցը Ավագ դպրոցը և Միջին դպրոցը :Ցույց տվեցինք մեր աստղադիտարանը :Ցույց տվեցինք գրադարանը Ավագ դպրոցի ,երգի սրահը  և ցույց տվեցինք համերգասրահը :Հետո ես հոգնեցի և գնացի իմ ջոկատի մոտ :Ես նրանց գտա գրադարանում :Նրանք խոսում էին Լիբանանից եկած հյուրի հետ , նրա անունը Ալին Համբուկյան է :Հետո մենք եկանք դասարան :Այսպես էլ ավարտվեց այսօրը :

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s