Աստղագիտության դաս գրադարանում

Այսօր ես կարդացի Լուսնի մասին: Շատ հետաքրքիր էր: Ես կարդացի այն ,,Երկիրը և ողջ աշխարհը .Բացայատված ՏԻԵԶԵՐՔ ,, գրքից: Ես իմացա շատ տեղեկություններ , օրինակ՝ որ Լուսինը ամեն տարի մեզանից 4 սանտիմետրից հեռանում է կամ ,որ հնարավոր է, որ Լուսինը շատ տարիներ առաջ մեզ մոտիկ է եղել: Նաև ընկեր Հասմիկը մեզ այսօր պատմեց հորոսկոպների ստեղծման  մասին :  Ընկեր Հասմիկը ասաց, որ կա 2 գիշերահավասար և 2 արևադարձ : 
Ըստ հորոսկոպի ես Այծեղջուր եմ : Այծեղջուրը առաջացել է այսպես .

Այն անվանել են հին հունական անտառների աստծո Պանի պատվին: Մի անգամ Պանի վրա հարձակվեց մի հարյուրագլխանի հրեշ Տիփոնը: Պանը այծի կերպարանք ուներ: Տիփոնից ազատվելու համար Պանը ստիպված էր իրեն գցել խոր Նեղոսի ջրերը: Կախարդական ձևով Պանի մոտ հայտնվեց ձկան պոչ և նրան  հաջողվեց փրկվել: Ահա թե ինչու Այծյեղջուրի նկարը մի էակ  այծի կերպարանքով և ձկան պոչով :