Բույսերը և կենդանիները, ինչպես նաև սնկերն ու բակտերիաները Երկրի վրա զբաղեց նում են իրենց կեն սա գործոնեության համար նպաստավոր տարբեր միջավայրեր։Ջրային միջավայրում ապրելուն հարմարվել են ջրիմուռները և քիչ թվով բարձրակարգ բույսեր։ Այս միջավայրում բույսերը կարող են աճել մի այն համեմատաբար փոքր խորություններում՝ միայն այնտեղ, որտեղ լույս է թափանցում։ Ջրային կենսակերպին հարմարված են շատ կենդանիներ (ձկներ, կետեր, խեցգետիններ և այլն)։ Օդացամաքային միջավայրում են ապրում համարյա բոլոր բարձրակարգ բույսերը։ Այստեղ բնական պայմանները շատ բազմազան են, անտառները, մարգագետինները, տափաստանները, այգիներն ու դաշտերը բնորոշվում են իրենց յուրահատուկ կենսաբազմազանությամբ։ Այս միջավայրում առատ են օդն ու լույսը, սակայն շատ վայրերում, տարվա եղանակից,օրվա ժամից, աշխարհագրական դիրքից կախված, նկատվում են ջերմաստիճանի և խոնավության խիստ տատանումներ։ Մեծ դեր ունի նաև քամին։ Կենդանիներից օդացամաքային միջավայրում ապրում են միջատները, սողունները, թռչունները, կաթնասունները։Հողային միջավայրում, հատկապես նրա բերրի, հումուսով հարուստ մասում (դուք արդեն գիտեք հողի կազմությունը) ապրում են բազմաթիվ մանր ջրիմուռներ, կան տարբեր բույսերի արմատներ, սերմեր և սպորներ։ Հողում ապրում են նաև տարբեր կենդանիներ` անձրևորդեր, տարբեր միջատներ և նրանց թրթուրները, բազմաթիվ մանրէներ և սնկեր։Օրգանիզմային միջավայրն այն օրգանիզմն է, որտեղ ապրում են մակաբույծ բույսեր (գայլուկ), կենդանիներ (մակաբույծ որդեր, նախակենդանիներ), մանրէներ և սնկեր։
Day: April 26, 2017
Ճամփհորդություն դեպի ձկնաբուծարան
Մենք ամսի 25-ին գնացինք Մասիսի ձկնաբուծարան :Այնտեղ մենք տեսանք տարբեր տեսակների ձկներին :Ձկներին պահում են առանձին ըստ իրենց տեսակներին ,և պահում են շատ մեծ լողավազաններում :Այն ջուրը որը արդեն ձկների համար պիտանի չէ ,նրանք խողովակների օգնությամբ այն թափում են :Եվ այդպես այդ ձկնաբուծարանի մոտ մի փոքրիկ ճահիճ կա :Շատ երեխաներ փորձում էին ձուկ բռնել ,բայց չեր ստացվում :Հետո մենք գնացինք Սուրբ Թադեոս եկեղեցին ,մոմ վառեցինք :Իսկ հետո մենք պաղպաղակ կերանք և գնացինք դպրոց :Այս ճամփհորդությունը շատ հետաքրքիր անցավ :