Բույսերը և կենդանիները, ինչպես նաև սնկերն ու բակտերիաները Երկրի վրա զբաղեց նում են իրենց կեն սա գործոնեության համար նպաստավոր տարբեր միջավայրեր։Ջրային միջավայրում ապրելուն հարմարվել են ջրիմուռները և քիչ թվով բարձրակարգ բույսեր։ Այս միջավայրում բույսերը կարող են աճել մի այն համեմատաբար փոքր խորություններում՝ միայն այնտեղ, որտեղ լույս է թափանցում։ Ջրային կենսակերպին հարմարված են շատ կենդանիներ (ձկներ, կետեր, խեցգետիններ և այլն)։ Օդացամաքային միջավայրում են ապրում համարյա բոլոր բարձրակարգ բույսերը։ Այստեղ բնական պայմանները շատ բազմազան են, անտառները, մարգագետինները, տափաստանները, այգիներն ու դաշտերը բնորոշվում են իրենց յուրահատուկ կենսաբազմազանությամբ։ Այս միջավայրում առատ են օդն ու լույսը, սակայն շատ վայրերում, տարվա եղանակից,օրվա ժամից, աշխարհագրական դիրքից կախված, նկատվում են ջերմաստիճանի և խոնավության խիստ տատանումներ։ Մեծ դեր ունի նաև քամին։ Կենդանիներից օդացամաքային միջավայրում ապրում են միջատները, սողունները, թռչունները, կաթնասունները։Հողային միջավայրում, հատկապես նրա բերրի, հումուսով հարուստ մասում (դուք արդեն գիտեք հողի կազմությունը) ապրում են բազմաթիվ մանր ջրիմուռներ, կան տարբեր բույսերի արմատներ, սերմեր և սպորներ։ Հողում ապրում են նաև տարբեր կենդանիներ` անձրևորդեր, տարբեր միջատներ և նրանց թրթուրները, բազմաթիվ մանրէներ և սնկեր։Օրգանիզմային միջավայրն այն օրգանիզմն է, որտեղ ապրում են մակաբույծ բույսեր (գայլուկ), կենդանիներ (մակաբույծ որդեր, նախակենդանիներ), մանրէներ և սնկեր։