Дома

Домашнее задание :

Напишите небольшое сочинение   ” Если бы Лувр принадлежал мне”.

Если бы Лувр принадлежал мне

Если бы Лувр принадлежал мне я бы сделала Лувр центром и королевством  искусства .Проход был бесплатным .Там  вы могли бы видеть все виды искусства. Лувр по другому называли ,Искусство,   .Да , это очень простое имя ,но одно слова в себе содержит не мало смысла . Там были бы различные залы для различных искусств разных стран .Я в Лувре стала королевой искусство .Во всём мире Лувр был бы не просто Лувром ,одним словом был бы искусством .
 Учим наизусть песню

Жил да был черный кот за углом.

И кота ненавидел весь дом.

Только песня совсем не о том,

Как не ладили люди с котом.

Припев:

Говорят, не повезет,

Если черный кот дорогу перейдет,

А пока наоборот —

Только черному коту и не везет.

Целый день во дворе суета:

Прогоняют с дороги кота.

Только песня совсем не о том,

Как охотился двор за котом.

Припев:

Говорят, не повезет,

Если черный кот дорогу перейдет,

А пока наоборот —

Только черному коту и не везет.

Даже с кошкой своей за версту

Приходилось встречаться коту.

Только песня совсем не о том,

Как мурлыкали кошка с котом.

Припев:

Говорят, не повезет,

Если черный кот дорогу перейдет,

А пока наоборот —

Только черному коту и не везет.

Этот кот от усов до хвоста

Был черней, чем сама чернота.

Да и песенка в общем о том,

Как обидно быть черным котом.

Припев:

Говорят, не повезет,

Если черный кот дорогу перейдет,

А пока наоборот —

Только черному коту и не везет.

Только черному коту и не везет.

Только черному коту и не везет.

Տանը

Տանը

Նամակից առանձնացրումքեզ դուր եկած հատվածը :

Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ` ձգտել եմ լինել մարդ:

Փորձիր և դու:

Մեկնաբանիր ՝ինչու հենց այդ հատվածն ընտրեցիր :

Քանի որ այդ հատվածը շատ խորը իմաստ ունի :

Տանը մեծերից հարցազրրույց վերցրու,ինչ հատկանիշ կցանկանան տեսնել քո մեջ:

Աստղագիտությունը հին աշխարհում

Աստղագիտությունը հնագույն գիտություններից է։ Դեռևս մ. թ. ա. աստղագիտությունը բավականաչափ զարգացած էր Բաբելոնում, Եգիպտոսում, Չինաստանում, Հունաստանում: Այսպես, մեր թվարկությունից 28 դար առաջ եգիպտական քրմերը որոշել են տարվա տևողությունը, իսկ Արեգակի խավարումների կրկնության պարբերությունը (սարոս) հայտնի էր արդեն մ. թ. ա. 6-րդ դարում: Մ. թ. ա. 2-րդ դարում Հիպարքոսի կազմած աստղացուցակը պարունակում էր հազարից ավելի աստղերի երկնային կոորդինատները և պայծառության գնահատականները՝ աստղային մեծությունների պայմանական սանդղակով, որն առանց էական փոփոխությունների օգտագործվում է նաև մեր օրերում։ Կան պատմական վկայություններ Հին Հայաստանում աստղագիտական գիտելիքների բարձր մակարդակի մասին։

Հիպարքոս

Վաղ ժամանակներում մարդիկ տեսել են, որ մի քանի լուսատուներ փոխում են իրենց դիրքն ուրիշ անշարժ աստղերի նկատմամբ։ Նրանք մեկ շարժվում են արևելք, հետո հակառակ ուղղությամբ՝ գծելով օղակներ։ Այդ զարմանալի և տարօրինակ լուսատուները, որոնք իրենց ձևով նման են աստղերին, մարդիկ կոչեցին մոլորակներ, այսինքն՝ ճանապարհը կորցրած, մոլորված։
Հին աշխարհում հայտնի է եղել հինգ մոլորակ, որոնք երևում են անզեն աչքով։ Երկիրը չի համարվել մոլորակ և բացառիկ տեղ է գրավել տիեզերքում։ Այժմ հայտնի մոլորակներից երկուսը, որոնք անզեն աչքով չենք կարող տեսնել, հայտնաբերվել են վերջին դարերում՝ Ուրանը 1781 թվականին, Նեպտունը 1846 թվականին։ Մոլորակներն աստղերից տարբերվում են առկայծմամբ։
Մոլորակները, ինչպես նաև Երկրի արբանյակ Լուսինը, սեփական լույս չունեն։ Նրանք իրենց վրա ընկած Արեգակի լույսը հայելու պես անդրադարձնում են։
Երկրի ձևի, Տիեզերքում նրա դիրքի և մոլորակային համակարգի կառուցվածքի վերաբերյալ ճիշտ մտքեր են արտահայտվել դեռևս մ. թ. ա. 3-րդ դարում Էրատոսթենեսը որոշեց Երկրի շառավիղը, իսկ Արիստարքոս Սամոսացին գտնում էր, որ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը։ Սակայն, մ. թ. 2-րդ դարում Պտղոմեոսի՝ իր ժամանակի աստղագիտական գիտելիքներն ամփոփող «Աչմագեստ» աշխատության մեջ շարադրված աշխարհի երկրակենտրոն համակարգը, որի համաձայն Արեգակը՝ մոլորակների հետ միասին պտտվում է Երկրի շուրջը, եկեղեցու հովանու տակ լայն տարածում ստացավ և գրեթե 15 դար անընդհատ իշխեց գիտության մեջ։
Աշխարհի երկրակենտրոն համակարգ

Սովորական առօրյա դիտումների ժամանակ մարդկանց թվում է, որ Երկիրը անշարժ է, և նրա շուրջը արևելքից դեպի արևմուտք իրենց օրապտույտն են կատարում երկնային լուսատուները։ Այս մտածելակերպը ունեին նաև Հին Հունաստանի գիտնականներից շատերը։

Պյութագորաս

Նշանավոր մաթեմատիկոս Պյութագորասը, ով համոզված էր, թե «թվերն են կառավարում աշխարհը», առաջիններից էր, ով արտահայտեց այն միտքը, որ Երկիրը գնդաձև է և Տիեզերքում գտնվում է առանց հենարանի։
Հին աշխարհի մեկ այլ հույն մտածող Դեմոկրիտը, ով ապրել է 400 տարի մեր թվարկությունից առաջ, գտնում էր, որ Արեգակը շատ անգամ մեծ է Երկրից, Լուսինը սեփական լույս չունի, իսկ Ծիր Կաթինը կազմված է  թվով աստղերից:
Հին աշխարհի մեծագույն գիտնական Արիստոտելը կարողացավ իմի բերել հավաքված գիտելիքները։
Արիստոտելի համաձայն, ամեն ծանր բան ձգվում է դեպի Տիեզերքի կենտրոն, որտեղ և կուտակվում ու առաջացնում է գնդաձև զանգված – Երկիր մոլորակը։ Մոլորակները գտնվում են հատուկ ոլորտներում, որոնք պտտվում են Երկրի շուրջը։ Այս համակարգում Երկիր մոլորակը գտնվում է անշարժ վիճակում և համակարգը կոչվեց երկրակենտրոն:
Մոտ երկու հազարամյակ նրա կարծիքները կասկածի չէին ենթարկվում, չնայած դեռևս մ. թ. ա. 434 թվականինհին հույն գիտնական Անաքսագորասն արտահայտել էր այն կարծիքը, որ Արեգակը ոչ թե աստված է, այլ հսկայական շիկացած մարմին։
Հին աշխարհի մեկ այլ հույն ներկայացուցիչ Արիստարքոս Սամոսեցին պյութագորականների նման գտնում էր որ աշխարհի կենտրոնում է գտնվում Արեգակը, ոչ թե Երկիրը։ Նա առաջինն էր, ով փորձեց հաշվել Արեգակի չափերը և ըստ նրա տվյալների, այն Երկրից 300 անգամ մեծ ծավալ պետք է ունենար։ Սակայն նրա աշխատանքները մարդկանց չի հասել, և մարդկությունը մեկուկես հազարամյակ համոզված էր, որ Երկիրը աշխարհի անշարժ վիճակում գտնվող կենտրոնն է։
Դրան նպաստեցին Կլավդիոս Պտղոմեոսի հաշվարկները, որոնցով նա բացատրում էր մոլորակների շարժումները՝ դրանով վերջնականապես և հիմնավոր հաստատելով աշխարհի երկրակենտրոն ուսմունքը։

Կլավդիոս Պտղոմեոս
Պտղոմեոսը իր հայտնի աշխատանքում՝ «Աստղագիտության մաթեմատիկական տրակտատ»-ում, որը ավելի հայտնի է «Ալմագեստ» անվամբ, հաստատում է,  յուրաքանչյուր մոլորակ հավասարաչափ շարժվում է փոքր շրջանագծով՝ էպիցիկլով, որի կենտրոնն անշարժ Երկրի շուրջը պտտվում է ավելի մեծ շրջանագծով՝ դիֆերենտով։ Դրանով նա կարողացավ բացատրել մոլորակների, այդ թվում նաև Արեգակի և Լուսնի շարժման յուրահատուկ վարքը։
Պտղոմեոսը հաստատել է այն միտքը, որ բոլոր երկնային երևույթները տեղի են ունենում անշարժ և աշխարհի կենտրոնում գտնվող Երկրի շուրջը։ Դրա համար էլ աշխարհի երկկենտրոն համակարգը կոչվում է նրա անունով։
Պտղոմեոսով վերջանում է հունական հին աստղագիտության զարգացման շրջանը։ Աստղագիտության մյուս շրջանը արաբներով է պայմանավորված։ Բաղդադում, որը արաբական խալիֆայության մայրաքաղաքն էր, ստեղծվում են գիտակրթական հաստատություններ, որտեղ թարգմանվում էին հարևան ժողովուրդների ու հիմնականում՝ հույն փոլիսոփաների և գիտնականների աշխատությունները։ Այսպիսով, Բաղդադը դառնում է Արևելքի մշակութային կենտրոն։ Արաբների պատմական ծառայությունն այն է, որ նրանք փրկել են հույն մտածողների աշխատանքները։ Նրանք սովորել են գիտական այդ ժառանգությունը և հարստացրել դիտողական տվյալները։
Արաբների նվաճումները լրացնում են անվանի աստղագետներ Անանիա Շիրակացին Հայաստանում, ալ-Բիրունին, Օմար Խայամը, Ուլուգ բեկը, ովքեր ստեղծագործել են Միջին Ասիայում: