Բույսերի աճը և զարգացումը

Կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկություններից է նրանց աճը և զարգացումը: Դրանում կարելի է հեշտությամբ համոզվել՝ դիտելով բույսերը, խնամելով դրանք:Բույսերը, նրանց առանձին մասերն անընդհատ աճում են, մեծանում իրենց չափերով և զանգվածով: Այդպիսի աճը տեղի է ունենում հիմնականում գոյացնող հյուսվածքի բջիջների կիսման, դրանց հետագա ձգման, ինչ պես նաև՝ մասնագիտացման հաշվին: Գոյացնող հյուսվածքը տեղաբաշխված է բույսերի օրգանների տարբեր մասերում. արմատում և ցողունում գտնվում է դրանց գագաթում, իսկ տերևում՝ հիմքում: Ուստի արմատին և ցողունին բնորոշ է գագաթնային աճը, իսկ տերևին՝ հիմքայինը:

Բույսերը ոչ միայն աճում են, այլև` կյանքի ընթացքում առաջանում են նոր կառուցվածքներ, նրանք զարգանում են:Բույսերի աճի և զարգացման վրա ներգործում են շրջակա միջավայրի պայմանները: Ցուրտ, չորային պայմանները, լուսային օրվա տևողու թյունը, եղանակային փոփոխությունը և այլ գործոններ կարող են փոփոխել աճը և զարգացումը:Շատ բույսերի աճը տեղի է ունենում որոշակի պարբերականությամբ,արագաճին հաջորդում է դանդաղը: Սա բույսերի աճի և զարգացման առանձին  հատկությունն է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s