Տանը

Շարունակիր դասարանում սկսած առաջադրանքները․ կատարիր չկատարածներդ։

Աստղանիշերի փոխարեն լրացնել համապատասխան տառերը։
Առանձնացնել ընդգծված բառերի արմատները։

«Այս մարդը արաբ էր, անունը՝ Խալիլ։ Ութ տարեկան տղայից խոշոր չէր նա, բայց, ինչպես իմ Խոսրով քեռին, շատ խոշոր բեղեր ուներ։ Վաթսունը անց էր հավանաբար։ Չնայած բեղերին, սակայն, նա հոգով ավելի երեխայի, քան հասուն մարդու նման լինելու տպավորություն էր թողնում։ Աչքերը երեխայի աչքեր էին, բայց ասես լցված էին տարիների հուշերով, երկար տարիների, որոնց ընթացքում բաժանված էր եղել խորապես սիրելի բաներից, ինչպես գուցե իր բնիկ երկրից, իր հորից, մորից, եղբորից, իր ձիուց կամ մի որևէ այլ բանից։ Գլխի մազերը փափուկ էին, խիտ, այնքան սև, որքան եղել էին միշտ, և ձախ կողմից բաժուկ արած, ճիշտ այնպես, ինչպես հին երկրից դեռ նոր Ամերիկա գաղթած ծնողները սովորեցնում էին իրենց փոքր տղաներին։ Նրա գլուխն իրոք որ դպրոցականի գլուխ էր, բացի բեղերից. այսպիսին էր նաև մարմինը, բացի լայն ուսերից։ Անգլերեն չգիտեր, միայն մի քիչ թուրքերեն էր խոսում, մի քանի բառ քրդերեն և շատ քիչ հայերեն, բայց բերանն էլ հազիվ էր բացում ընդհանրապես։ Ու երբ բացեր, խոսում էր մի ձայնով, որ ասես ոչ այնքան իրենից էր գալիս՝ որքան հին երկրից։ Նաև խոսում էր այնպես, որ կարծես թե խոսելու անհրաժեշտությունը ցավ էր պատճառում իրեն, կարծես թե սրտաճմլիկ բան է, որ մարդ աշխատի արտահայտել այն, ինչ երբեք չի կարելի արտահայտել, կարծես թե իր ամեն մի ասածը կարող էր միայն ավելացնել այն վիշտը, որ արդեն կար իր մեջ»։

Տարեկան-տարի

Տպավորություն-?

Ծնողներ-ծնող

Դպրոցական-դպրոց

Քրդեր- ?

Ընդհանրապես-ընդհանու