Տանը
Գեղեցիկ ընթերցիր և ձայնագրիր հետևյալ հատվածը։
«Բայց դու մի մտահոգվիր, որովհետև լավը անպարտելի է, իսկ վատը, ի վերջո, պարտվում է և փախուստի դիմում։ Հիվանդ մարմինն ու հիվանդ հոգին առողջանում են։ Նրանք կարող են նորից հիվանդանալ, բայց նրանք միշտ պիտի ապաքինվեն, իսկ յուրաքանչյուր նոր հիվանդությունից ու ապաքինումից մարմինն ու հոգին ամրապնդվում են և ի վերջո այնքան ուժեղ կդառնան, որ զերծ կլինեն կեղտերից, կլինեն ավելի նուրբ, ավելի ազնիվ, ավելի գեղեցիկ և վարակից հեռու։ Աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդ, արդար է նա թե անարդար, այդ նպատակին է ձգտում։— Ծերուկը մի փոքր հոգնած էր։— Նույնիսկ գողը և մարդասպանը ձգտում են հասնել այդ բանին,— հառաչեց նա։— Ոչ ոք իզուր չի մեռնում։ Մարդիկ մեռնում են՝ ձգտելով դրախտի, տենչալով անմահություն, տենչալով ճշմարտություն ու արդարություն։ Կգա օրը, երբ բոլոր մարդիկ, մենք բոլորս, մեզնից ամենահետինն անգամ, կհասնեն վերջնական օթևանի, կհանգստանան, կսփոփվեն, կհասնեն անմահության, չարությամբ լեցուն այս աշխարհը կդառնա բարության մի աշխարհ»։

Ինչպե՞ս ես հասկանում Սարոյանի հետևյալ միտքը։ Գեղեցիկ շարադրանք պատրաստիր։
«Մենակությունն ու տխրությունը, որ դու զգում ես, զգում ես այն պատճառով, որ այլևս երեխա չես, բայց ամբողջ աշխարհը լեցուն է եղել մենակությամբ։ Մենակությունը պատերազմից չէ։ Պատերազմը չէ, որ ստեղծեց այն։ Ընդհակառակը՝ մենակությունը ստեղծեց պատերազմը։ Ամեն ինչի մեջ գոյություն ունեցող հուսահատության զգացումն է աստծո շնորհի պակասը»,-պատասխանում է մայրը»։
Այս հատվածը
ցանկանում ասել ,որ
ամենինչ վատ և տխուր
բաները առաջանում են
տխրությունից :