Տանը․ շաբաթ, կիրակի
Ընթերցի՛ր սարոյանական մտքերը։
Հատվածը՝ «Իմ կյանքի ժամերը» ստեղծագործությունից։
Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապակությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես` հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից: Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան: Մի խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է:
Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:Արհամարհիր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:
Վերլուծի՛ր հատվածը։
Այս տողերը վերլուծելու ենթակա չեն :Նրարանց իմաստը այնքան խորն է ,որ անհնար է այն փոխարինել ուրիշ խոսքերով :Այս միտքը ունի շատ բազում իմաստներ :Սարոյանի գրերի իմաստը անվերլուծելի է :
P.s.Մարդ պետք է միշտ մարդ մնա անկախ հանգամանքներից ,լի լինի միայն բարությամբ և արժանի զավակ լինի Աստծոն :
Առանձնացրու քեզ դուր եկած միտքը։
Մի խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր:
Ինչպե՞ս կբացատրես հետևյալ միտքը՝ «Արհամարհիր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա»:
Արհամարիր այն մարդու արարքը ,ով չար կամ անազնիվ է գործել ,բայց փորձիր չարհամարել այդ արարքը գործող մարդուն ,այլ օգնիր նրան
Տան մեծերից հարցազրույն վերցրու՝ համաձայն են արդյոք այս մտքի հետ և ինչպե՞ս կբացատրեն․ «Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է»։