Տանը

Տանը․ շաբաթ, կիրակի

Ընթերցի՛ր սարոյանական մտքերը։
Հատվածը՝ «Իմ կյանքի ժամերը» ստեղծագործությունից։

Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապակությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես` հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից: Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան: Մի խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է:
Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:Արհամարհիր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

Վերլուծի՛ր հատվածը։

Այս տողերը վերլուծելու ենթակա չեն :Նրարանց իմաստը այնքան խորն է ,որ անհնար է այն փոխարինել ուրիշ խոսքերով :Այս միտքը ունի շատ բազում իմաստներ :Սարոյանի  գրերի իմաստը անվերլուծելի է :

P.s.Մարդ պետք է միշտ մարդ մնա անկախ հանգամանքներից ,լի լինի միայն բարությամբ և արժանի զավակ լինի Աստծոն :

Առանձնացրու քեզ դուր եկած միտքը։ 

 Մի խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր:

Ինչպե՞ս կբացատրես հետևյալ միտքը՝ «Արհամարհիր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա»:

Արհամարիր այն մարդու արարքը ,ով չար կամ անազնիվ է գործել ,բայց փորձիր չարհամարել այդ արարքը գործող մարդուն ,այլ օգնիր նրան 

Տան մեծերից հարցազրույն վերցրու՝ համաձայն են արդյոք այս մտքի  հետ և ինչպե՞ս կբացատրեն․ «Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է»։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s