. Գտի՛ր ապականություն, թաքստոց, արատավոր, պահ մտնել, կսկիծ, մազապուրծ, քաջալերել բառերի բացատրությունները:
ապականություն-կեղտոտություն
թաքստոց-թաքնվելու տեղ
արատավոր-արատ ունեցող
պահ մտնել-թաքնվել
կսկիծ-սուր ծակող ֆիզիկական ցավ
մազապուրծ-աղետից պրծած
քաջալերել-սիրտ տալ
. Առանձնացրու՛ միտքը, որ ավելի շատ քեզ դուր եկավ: Բացատրիր՝ ինչու՞:
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:
Այս հատվածը ինձ դուր եկավ ,քանի որ այն շատ հետաքրքիր և հիասքանչ միտք ունի:
. Ի՞նչ է ուզում ասել հեղինակը ‹‹ամեն մարդ քո նմանակն է›› արտահայտությամբ:
Մենք բոլորս էլ նույն մարդն ենք ,համարյա չենք տարբերվում իրարից
. Կա՞ միտք, որին համաձայն չես: Ինչու՞:
Ոչ չկա :Քանի որ բոլոր մտքերը շատ լավն են:
. Ձայնագրի՛ր ստեղծագործությունը:
. Կազմի՛ր երևակայական հարցազրույց՝ օգտագործելով Վիլյամ Սարոյանի մտքերը:
Լրացրու՛ բաց թողնված տառերը:
Ահա այդ էր, որ նրան մղում էր ամայի և անհյուրընկալ այս վայրերում քայլելու: Այդ էր, որ նրան բերել գցել էր այդպիսի տարօրինակ, խենթ ու արհամարհվող ձեռնարկի մեջ: Չէր հասկանում ցամաքը: Կարծր հողեր, քրտինք, արյուն, հույզեր: Ցամաքը միշտ էլ տեսել էր ծովից, իբրև հեռավոր փափագ, պատրանք: Այն ճանաչել էր կարճ կանգառների ժամերին. Բեռնակիր բանվորներով վխտացող քարափներ, շռայլորեն լուսավորված սրճարաններ: Կարևորը նավն էր, մարդկանց կարգապահությունը, ժամանակին տեղ հասնելու և ածուխ ու նավթ խնայելու մտահոգությունը, քամիների, մրրիկների միջից անվնաս անցնելու փափագը: