Մի օր մի անգործ մարդու կանչեցին պալատ :Թագավորը հրամայեց .
-Եթե դու մինչև արևածագը չգտնես աշխատանք, դու կզրկվես քո գլխից, իմ թագավորությունում պետք է բոլորը աշխատեն, որ վաստակեն իրենց հացի փողը :
-Բայց, թագավորն ապրած կենա, ես գիտեմ, որ բոլոր աշխատանքները ինձ համար չեն :
-Իսկ դու փորձե՞լ ես ինչ-որ գործ, որ այդպես ես ասում :
-Ոչ -,ասաց մարդը :
-Մինչև չփորձես, չես իմանա,- պատասխանեց թագավորը մարդուն :
Մարդը գնաց աշխատանք փնտրելու և նրան բոլոր աշխատանքներն էլ դուր եկան: Նա ընտրեց հողագործի աշխատանքը: Հաջորդ օրը նա եկավ թագավորի մոտ:
-Թագավորն ապրած կենա, շնորհակալություն, որ Դուք ինձ այդ հրամանը տվեցիք: Ես գտա այն գործը, որն ինձ դուր է գալիս: Այն կարծես ինձ համար ստեղծված լինի, և ես վերջապես կկարողանամ իմ հացը վաստակել, ես զարմանում եմ՝ ինչպես չմտածեցի աշխատելու մասին:
-Դե տեսնում ես,-ասաց արքան,- պետք է փորձեիր, որ իմանայիր :