Թագավորի խրատը

Մի օր մի անգործ մարդու կանչեցին պալատ :Թագավորը հրամայեց .

-Եթե դու մինչև արևածագը չգտնես աշխատանք, դու կզրկվես քո գլխից, իմ թագավորությունում պետք է բոլորը աշխատեն, որ վաստակեն իրենց հացի փողը :

-Բայց, թագավորն ապրած կենա, ես գիտեմ, որ բոլոր աշխատանքները ինձ համար չեն :

-Իսկ դու փորձե՞լ ես ինչ-որ գործ, որ այդպես ես ասում :

-Ոչ -,ասաց մարդը :

-Մինչև չփորձես, չես իմանա,- պատասխանեց թագավորը մարդուն :

Մարդը գնաց աշխատանք փնտրելու և նրան բոլոր աշխատանքներն էլ դուր եկան: Նա ընտրեց հողագործի աշխատանքը: Հաջորդ օրը նա եկավ թագավորի մոտ:

-Թագավորն ապրած կենա, շնորհակալություն, որ Դուք ինձ այդ հրամանը տվեցիք: Ես գտա այն գործը, որն ինձ դուր է գալիս: Այն կարծես ինձ համար ստեղծված լինի, և ես վերջապես կկարողանամ իմ հացը վաստակել, ես զարմանում եմ՝ ինչպես չմտածեցի աշխատելու մասին:

-Դե տեսնում ես,-ասաց արքան,- պետք է փորձեիր, որ իմանայիր :

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s