Գրքերն անմահ են

Գրքերն անմահ են: Նրանք մարդկային գործունեության ամենաթարմ պտուղներն են : 


Մոտ 6000 տարի առաջ տարբեր ժողովուրդներ արդեն ունեին իրենց գիրը: Հին տեքստերը փորագրում էին, գրում էին կամ էլ նկարազարդում էին պատերի կամ էլ մագաղաթի, պապիրուսի , կաշվի և այլ բաների վրա : 


Առաջին գրքերը եղել էին պապիրուսից : Այդ գրքերը ստեղծել էին եգիպտացիները մոտ 3000 տարի առաջ: Հնդկաստանում գրքեր էին պատրաստում փայտե տախտակներից, որոնք ամրացվում էին արմավենու տերևներով: Միջնադարում գիրքը գրված էր ձեռագրով և շատ թանկ արժեր: Գիրքը համարվում էր իսկական արվեստի գործ: Այդպիսի գիրք պատրաստելու համար շատ ժամանակ էր պետք: Իսկ 1440 թվին նրանք պատրաստեցին գիրք տպող մեքենա: Դրանից հետո գրքի մասին պատկերացումը փոխվեց: Առաջին տպված գիրքը կոչվում է <<Ապոստոլ >> : Այն տպվել է Ռուսաստանում : 


Էվոլուցիան


Իսկ ի՞նչ է իրենից ներկայցնում գիրքը :Արդյո՞ք այն ներկայացնում է այն ամենը, ինչը պահպանում է և տալիս ինֆորմացիա: Գուցե բանը թղթի՞ մեջ է, կազմի՞, տառատեսակի՞, թանաքի՞, արդյո՞ք գիրքը քո ձեռքերի մեջ գտնվող ծանրությունն է, թե ՞՝ էջերի հոտը :


Գիրքը սա՞ է 




Թե՞՝ սա:




Այդ հարցերի պատասխանների համար մենք պետք է վերադառնանք առաջին գրքի ստեղծմանը և հասկանանք, թե ինչպես է այդ բոլոր էլեմենտների համադրությունը դարձել ինչ-որ մեծ բան: Ինչո՞վ է հեշտ այդ բոլոր բաղադրիչների անհատական պարզ գումարը: Ամենահին գիրքը կարող ենք անվանել ձեռագիր՝ իրար հետ հավաքված, փոխկապակցված էջեր :Սակայն գրքի ստեղծման մեջ շրջադարձ եղավ: 15-րդ դարում ստեղծվեց Յոհաննես Գուտենբերգի տպագրատունը: Շարժական տպարանի գաղափարը ավելի շուտ էր առաջացել Արևելյան մշակույթում, սակայն հենց Գուտենբերգի տպարանը հեղափոխական էֆեկտ թողեց: Անսպասելիորեն հոգևորականների և իշխանավորների շրջանը զրկեց տեքստերի տպագրման արտոնությունից: Հեշտ էր ոչ միայն տարածելը, այլ նաև պատճենելը, տպագրատներ սկսեցին առաջանալ Եվրոպայում նույնպես: Այսպես թե այնպես գրքային իրարանցման արդյունքին մենք ծանոթ ենք : Գրքի հիմքը թուղթն է, տպվածքը, կազմը: Թուղթը ստեղծվել էր Չինաստանում 2000 տարի առաջ, սակայն դրա ակունքները պապիրուսների տեսքով Հին Եգիպտոսում են: Մինչև 16-րդ դարը Եվրոպացիները գրում էին փայտի բարակ շերտերի և անասունների կաշվից պատրաստված դիմացկունմագաղաթի վրա :Հետագայում թղթի համբավը տարածվեց Եվրոպայով մեկ , և այն փոխարինեց մագաղաթին տպագրության մեջ, քանի որ այն տեղափոխելը ավելի մատչելի էր: Թանաքը ստանում էին բույսերի կամ կենդանիների օրգանական ներկանյութերը ջրի կամ գինու հետ խառնելիս, սակայն, քանի որ ջուրը մետաղական տպատառերին չի կպչում, տպագրությունը նախընտրում էր յուղային հիմքով թանաքը: Տպագրատներում օգտագործում էին լամպերի կերոսինի բլեկնախեժից, ընկույզի յուղից պատրաստված սև ներկ: Իսկ տառատեսակների չափը և ձև՞ը: 
Ամենավաղ նմուշներն իրենցից ներկայացնում էին շրջված տառատեսակներ, ռելիեֆով փորագրված կապարե կամ ալյումինե աղյուսների վրա: Դրանք ձեռքի աշխատանք էին և բավականին թանկ, իսկ ոճերը տարբեր էին, քանի որ դրանք տարբեր մարդիկ էին պատրաստում: Սրանց միօրինակությունը միայն ապահովվեց զանգվածային արտադրության և տպատառերի ընդհանուր համակարգի ստեղծման ժամանակ: Իսկ ոճի համար պետք է երախտապարտ լինենք Նիկոլաս Ջենսոնին, որի մշակած երկու Roman տառատեսակները հիմք դարձան մի շարք այլ տառատեսակների, այդ թվում քաջ հայտնի Times Roman-ի: Այս ամենը համատեղող մի լուծում էր պետք, և մինչ 15-րդ դարը, գրքերի կազմերը պատրասվում էին կամ փայտից կամ թղթի հաստ տրցակներից: Սրանց հետագայում կփոխարինեն մանրաթելային հաստ ստվարաթղթերը, որոնք 17-րդ դարում նախատեսված էին բարձրորակ կազմերի համար, հետագայում գերադասելի էր նաև էժան լինելու պատճառով: 

Այսօր գրքերի կազմերի զանգվածային արտադրությունը տնտեսական գործիք է, սակայն վաղ գրքերի կազմերը պատվերով էին հյուսվում: Անգամ գրքերի կռնակները երկար պատմություն ունեն: Սկզբում դրանք համարվում էին գեղագիտական ավելորդություն, և առաջին կռնակները ուղիղ էին և ոչ թե կուռ: Ուղիղ կռնակը հնարավորություն է տալիս ավելի հեշտ գիրք կարդալ՝ թույլ տալով այն հանգիստ սեղանին դնել: Սակայն գրքերի կռնակները հեշտությամբ ջարդվում էին ամենօրյան օգտագործումից: Կուռ կազմերը լուծեցին այս խնդիրը, և ավելին, մեկ այլ խնդիր ստեղծեցին` գիրքը անընդհատ փակվում էր: Սակայն ճկունությունը ավելի կարևոր էր, մանավանդ ակտիվ գրաքասերների համար: Գրքի և հրատարակությունների էվոլյուցիայի արդյունքում, իսկական գրքերը փոխարինվում են տափակ էկրաններով և թվային տառերով, բայց արդյո՞ այս առարկաները կփոխարինեն իսկական գրքերը: Արդյո՞ք շոշափելի էջերը կամ թղթի բույրը ընթերցանության ժամանակ առանձնահատուկ հաճույք են պատճառում: Գուցե գրքի կախարդանքը միայն բովանդակությա՞ն
 մեջ է և բացարձակապես կապ չունի դրա արտաքին ձևի հետ: Գրքերն անմահ են: Նրանք մարդկային գործունեության ամենաթարմ պտուղներն են : 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s