Քիմիայի անվտանգության կանոնները

Աշխատելու  ընդհանուր  կանոնները.

  1. Ուշադիր  լսեք  ուսուցչին  և  կատարեք  նրա  ցուցումները
  2. Քիմիայի  կաբինետում  պիտի  աշխատել  արտահագուստով, ձեռնոցներով  և  ակնոցներով: Արգելվում  է  սնունդ  ընդունել
  3. Աշխատանքային  սեղանը  պիտի  մաքուր  պահել, չպիտի  լինեն  ավելորդ  առարկաներ, որոնք  տվյալ  աշխատանքին  չեն  վերաբերվում
  4. Աշխատանքը  ավարտելուց  հետո  մաքրեք  և  կարգի  բերեք  աշխատանքային  սեղանը
  5. Խստիվ  արգելվում  է  կատարել  փորձեր, որը  չի  վերաբերվում  տվյալ  աշխատանքին, ձեռքերով  վերցնել  նյութերը, փորձել  նյութերի  համը:

Քիմիական  նյութերի  հետ վարվելու կանոնները.Փորձեր կատարելու  համար  դուք օգտագործելու  եք  տարբեր նյութերորոնք  գտնվում  են փակ  տարաներումիսկ հեղուկ  նյութերը  փակ անոթներում:

  1. Փորձեր  կատարելու  համար  վերցրեք  նյութերի  փոքր  բաժիններ: Պինդ  նյութերից  սովորաբար  պահանջվում  է  թեյի  գդալի  ¼  չափ, իսկ  հեղուկներից` 1-2 մլ:
  2. Նյութերից  վերցնելու  ժամանակ  ամանների  խցանները  սեղանի  վրա  դրեք  շրջված, այսինքն  այն  մասով, որը  չի  մտնում  ամանի  մեջ:
  3. Մի թողեք  նյութերով  ամանների  բերանը  բաց, նյութից  նմուշ  վերցնելուց  հետո  ամանի  բերանը  փակեք  և  դրեք  տեղը
  4. Չօգտագործված  նյութերը  չի  կարելի  հետ  լցնել  մաքուր  նյութի  վրա, այլ  լցրեք  այդ  նպատակների  համար  հատուկ  նախատեսված  անոթի  մեջ:
  5. Օգտվեք  միայն  այն  նյութերից, որոնց  վրա  գրված  են  անունները  և  որոնք  դրված  են  ձեր  սեղանի  վրա:
  6. Պինդ  նյութերը  ամանից  վերցրեք  միայն  չոր  գդալիկով  կամ  փորձանոթով: Մինչև  նյութերը  փորձանոթի  մեջ  յցնելը`  ստուգեք  կոտրված  չէ  արդյո՞ք  փորձանոթի  հատակը  կամ  ճաքած  չէ՞ արդյոք:
  7. Փորձեր  կատարելիս  միշտ  օգտագործեք  մաքուր  լաբորատոր  ամանեղեն:

Նախազգուշացումներ.1.Աշխատելիս  նյութերը չթափեք  ձեռքերին  և հագուստինհատկապես հիմքերը  և  թթուները:

2.Փորձանոթում  լուծույթը տաքացնելիս  կամ եռացնելիս  անհրաժեշտ  է օգտվել  բռնիչիցՓորձանոթի բերանը  չի  կարելի  պահել ոչ  իր  և  ոչ  էլ լաբորատորիայում ներկաների  կողմը:

3.Մի  թեքվեք  դեմքով  դեպի փորձանոթի  բերանըորտեղ եռում  է  լուծույթըայն  կարող է  ցայտել  ձեր  դեմքին:

4.Նյութերի  հոտը  որոշելու նպատակով  չի կարելիանոթը  մոտեցնել  դեմքինայլ ձեռքի  ափով  շարժում կատարեք  անոթի  բերանից դեպի  քիթը:

5.Թթուները  ջրով նոսրացնելիս (հատկապես խիտ  ծծմբական  թթուն)հիշեք  հետևյալ  կանոնը,պետք  է  թթուն  բարակ շիթով  դանդաղ  լցնել  սառը ջրի  մեջ  խառնելով:

     Առաջին  օգնություն. 1.Առաջին  օգնությունը  ցույց  տալ միայն  ուսուցչի  կամ լաբորանտի  մասնակցությամբ:

  1. Մաշկիկամ  հագուստի վրա  թթու  թափելիս`  այդ տեղը  լվացեք  ջրի  շիթով  2–3րոպե  այնուհետև  մշակեք 2–3 %-անոց    

      նատրիումի հիդրոկարբոնատի (խմելու սոդայի)  կամ  ամոնիակի լուծույթով:

  1. Մաշկիկամ  հագուստի վրա  ալկալու  թափվելիս անմիջապես  այդ  տեղը լվացեք  մեծ  քանակով  ջրովհետո  բորաթթվի   

       կամ  քացախաթթվի  1–2%-անոց  լուծույթովվերջում թրջոց  դրեք   կալիումի պերմանգանատի  1–2%-անոց լուծույթով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s