Քիմիաի դասարանական առաջադրան 29.09.17

Այն հատկանիշները որոնք բնութագրում են նյութը  կոչվումեն հատկություններ,նաև այն հատկանիշները որոնք նմանվում կամ տարբերվում են ՝ կոչվում են հատկություններ :Հատկությունները լինում են ֆիզիկական,քիմիական և ֆիզիոլոգիական:

Նյութի ֆիզիկական հատկություններն են ՝ ագրեգատային վիճակը (պինդ ,հեղուկ ,գազային ) , գույնը , հոտը, համը,լուծելիությունը ջրում ,խտությունը,հալման,եռման ջերմաստիճանը ,ջերմա և էլեկտրահաղորդականաություն ,պլաստիկություն,մետաղական փայլ :

Բոլոր մետաղները բացի սնդիկից ՝ բոլորը պինդ են ,ունեն մետաղական փայլ ,պլաստիկ են և ունեն ջերմա և էլեկտրահաղորդականաություն:

Նյութի քիմիական հատկություններն են՝ այդ նյութի փողազդեցությունը այլ նյութերի հետ և նոր նյութերի հետ առաջացումը :

Նյութի ֆիզիոլոգիական հատկությունը ՝ դա նյութի ազդեցությունն է կենդանի օրգանիզմների վրա :

t-ջերմաստիճան

m- զանգված

v-ծավալ

ρ-խտություն

Գործնական աշխատանք`նյութերի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրում

Գործնական  աշխատանք `Նյութերի հատկությունների ուսումնասիրում`

Ղեկավարվելով  հետևյալ  սխեմայով  բնութագրեք  հետևյալ  նյութերի` երկաթի,արծաթի,ոսկու, ջրի,կերակրի աղի,պղնձի,կավճի,ալյումինի,պղնձարջասպի , ածխաթթու գազի , շաքարի, էթիլ սպիրտի, քացախաթթվի, ացետոնի  ֆիզիկական հատկությունները  և  ֆիզիոլոգիական  ազդեցությունը  կենդանի   օրգանիզմների  վրա: 

Աղյուսակի սյունակում գրանցե՛ք տեղեկություն նյութի հոտի մասին: Ձեռքի թեթև շարժումով նյութի մակերեսից օդն ուղղեք ձեր կողմը և որոշե՛ք հոտ ունի՞արդյոք նյութը


Նյութի անվան. Ագրեգ.

վիճակը

գույնը հոտը համը Խտու-

թյունը

Լուծ.

ջրում

tհալմ.

tեռմ.

Ջերմա-

Էլեկտրա-հաղորդակց.

Պլաստ.
Ջուր հեղուկ  –  –  1,00  0  100  –  –
 Պղինձ  Պինդ  մոխրագույն  –  –  8,96  1083  2543  –  +
 Երկաթ  պինդ  կարմիր  –  –  7,87 1539  2870  –
 Սպիրտ  հեղուկ  –  +  +  0,79  +  –  

Տնային առաջադրանք կենսաբանությունից

1.Պատրաստել էլեկտրոնային նյութ բակտերիաների կառուցվածքի և արդյունաբերության մեջ օգտագործման եղանակների վերաբերյալ:

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճում են, զարգանում, նյութափոխանակություն են կատարում, բազմանում և այլն։ Ներկայումս բնութագրված են մոտ տասը հազար բակտերիա, սակայն իրականում գոյություն ունի միլիոնից ավելի տարբեր տեսակի բակտերիաներ։ Բակտերիաները կյանքի նախնական ձևերն են։ Դրանք շատ փոքր են և տեսանելի են միայն մանրադիտակով։ Սովորաբար բակտերիաների երկարությունը չի անցնում մի քանի միկրոմետրից և լինում են տարբեր ձևերի։ Բակտերիաները տարածված են ամենուր՝ հողում, ջրում, օդում, բույսերի, կենդանիների և մարդկանց օրգանիզմներում։ Դրանց կարելի է հանդիպել այնտեղ, որտեղ թվում է, թե կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմաններ չկան։ Ըստ տարբեր հաշվարկների աշխարհում կա հինգ նոնիլլիոն  բակտերիա:Բակտերիաները լինում են ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև։ Դրանք բավական ակտիվ կյանքով են ապրում։ Օրվա ընթացքում կարող են ուտել իրենց զանգվածից 30 անգամ ավելի սնունդ։ Երբ խոնավությունը, սնունդը, ջերմաստիճանը և այլ պայմաններ բարենպաստ են, բակտերիաները շատ արագ աճում և բազմանում են։Բակտերիաների մեծամասնությունը չունի քլորոֆիլ և նյութափոխանակության համար օգտագործում է ոչ թե Արեգակի էներգիան, այլ իրենց միջավայրում գտնվող անօրգանական և օրգանական միացությունների քիմիական փոխարկումների հետևանքով առաջացած էներգիան։ 

2.  Բացատրել կաթի թթվելու պրոցեսը, (ովքեր չեն բացատրել):

Կաթի մեջ կան քաղցր բջջիջներ ,և այդ բջջիջների պատճառով  կաթը թթվում է

Որ երկրներն ունեն բնական գազի առավելագույն պաշարները

ՌՈՒՍԱՍՏԱՆ – 47.8 տրլն մ3 կամ բնական գազի համաշխարհային պաշարների 24.2%-ը: Տարածքով աշխարհի ամենամեծ պետությունը տիրում է մորորակի բնական գազի մոտ մեկ քառորդին և հանդիսանում է դրա ամենախոշոր արտահանողը: Ռուսական գազն առավել մեծ չափով տեղափոխվում է Կենտրոնական ու Արևելյան Եվրոպա, Թուրքիա և Ճապոնիա:


ԻՐԱՆ – 33.8 տրլն մ3 կամ բնական գազի համաշխարհային պաշարների 17.1%-ը:Իրանը, մի քանի տարի շարունակ գտնվելով արևմտյան պատժամիջոցների տակ, չի կարողացել մեծածավալ գազ արտահանել: Սակայն ս.թ. հուլիսի 14-ին ձեռք բերված համաձայնությունից հետո Իրանը “մեծ ախորժակով” կմտնի բնական գազի շուկա:

ՔԱԹԱՐ – 25 տրլն մ3 կամ բնական գազի համաշխարհային պաշարների 12.7%-ը: Այս երկրի գազի արտահանումը խիստ դիվերսիֆիկացված է: Հիմնական սպառողներն են Ճապոնիան, Չինաստանը, Իսպանիան, Հնդկաստանն ու Թայվանը: Քաթարը տարանցման խնդիրների պատճառով դեռևս հուսալի մատակարար չէ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի համար:


ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ – 8.7 տրլն մ3 կամ բնական գազի համաշխարհային պաշարների 4.4%-ը:Արտահանման գլխավոր ուղղություններն են հարևան Կանադան և Մեքսիկան: Չնայած լուրջ էներգառեսուրսներին` ԱՄՆ-ը ևս ահռելի ծավալի գազ է ներկրում:

ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ – 8.2 տրլն մ3 կամ բնական գազի համաշխարհային պաշարների 4.1%-ը:Սաուդյան Արաբիան, շեշտը դնելով նավթի արդյունահանման վրա, բնական գազն ուղարկում է ոչ ավելի հեռու, քան Օման:


ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ
 – 7.5 տրլն մկամ բնական գազի համաշխարհային պաշարների 3.8%-ը: Թուրքմենստանն իր գազն ուղղում է հիմնականում Չինաստան և Իրան: Նկատենք, որ Իրանը ևս ահռելի ծավալներով բնական գազ ունի սեփական տարածքում, սակայն միաժամանակ ներկրում է:



ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ – 6 տրլն մ3 կամ բնական գազի համաշխարհային պաշարների 3%-ը:ԱՄԷ-ն, լինելով գազով ապահովված երկիր, այնուամենայնիվ, դեռևս այն մեծ քանակությամբ չի արտահանում, այլ ընդհակառակը` ներկրում է: Այստեղ արտահանվող հիմնական ռեսուրսը նավթն է:


ՎԵՆԵՍՈՒԵԼԱ  – 5.5 տրլն մ3 կամ բնական գազի համաշխարհային պաշարների 2.8%-ը: Վենեսուելական գազն առավելապես ուղղվում է Արգենտինա և Ֆրանսիա: Այստեղ արտահանման հիմնական խնդիրը տեղափոխությունն է. գազը հեղուկացվում է և լցանավերով ուղարկվում սպառող երկրներ:


ՆԻԳԵՐԻԱ – 5.1 տրլն մ3 կամ բնական գազի համաշխարհային պաշարների 2.6%-ը:

Այս երկրի գազի հիմնական սպառողներն են Ճապոնիան, Ֆրանսիան և Բրազիլիան: Նշենք, սակայն, որ Նիգերիայում “Բոկո հարամ” ահաբեկչական խմբավորման գործունեության պատճառով այստեղից բնականի գազի արտահանման ծավալները կտրուկ նվազել են:



ԱԼԺԻՐ – 4.5 տրլն մկամ բնական գազի համաշխարհային պաշարների 2.3%-ը: Ալժիրյան բնական գազի արտահանման գլխավոր ուղղությունները կենտրոնական Եվրոպայի երկրներն ու Թուրքիան են: