Որ երկրներն ունեն բնական գազի առավելագույն պաշարները

ՌՈՒՍԱՍՏԱՆ – 47.8 տրլն մ3 կամ բնական գազի համաշխարհային պաշարների 24.2%-ը: Տարածքով աշխարհի ամենամեծ պետությունը տիրում է մորորակի բնական գազի մոտ մեկ քառորդին և հանդիսանում է դրա ամենախոշոր արտահանողը: Ռուսական գազն առավել մեծ չափով տեղափոխվում է Կենտրոնական ու Արևելյան Եվրոպա, Թուրքիա և Ճապոնիա:


ԻՐԱՆ – 33.8 տրլն մ3 կամ բնական գազի համաշխարհային պաշարների 17.1%-ը:Իրանը, մի քանի տարի շարունակ գտնվելով արևմտյան պատժամիջոցների տակ, չի կարողացել մեծածավալ գազ արտահանել: Սակայն ս.թ. հուլիսի 14-ին ձեռք բերված համաձայնությունից հետո Իրանը “մեծ ախորժակով” կմտնի բնական գազի շուկա:

ՔԱԹԱՐ – 25 տրլն մ3 կամ բնական գազի համաշխարհային պաշարների 12.7%-ը: Այս երկրի գազի արտահանումը խիստ դիվերսիֆիկացված է: Հիմնական սպառողներն են Ճապոնիան, Չինաստանը, Իսպանիան, Հնդկաստանն ու Թայվանը: Քաթարը տարանցման խնդիրների պատճառով դեռևս հուսալի մատակարար չէ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի համար:


ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ – 8.7 տրլն մ3 կամ բնական գազի համաշխարհային պաշարների 4.4%-ը:Արտահանման գլխավոր ուղղություններն են հարևան Կանադան և Մեքսիկան: Չնայած լուրջ էներգառեսուրսներին` ԱՄՆ-ը ևս ահռելի ծավալի գազ է ներկրում:

ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ – 8.2 տրլն մ3 կամ բնական գազի համաշխարհային պաշարների 4.1%-ը:Սաուդյան Արաբիան, շեշտը դնելով նավթի արդյունահանման վրա, բնական գազն ուղարկում է ոչ ավելի հեռու, քան Օման:


ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ
 – 7.5 տրլն մկամ բնական գազի համաշխարհային պաշարների 3.8%-ը: Թուրքմենստանն իր գազն ուղղում է հիմնականում Չինաստան և Իրան: Նկատենք, որ Իրանը ևս ահռելի ծավալներով բնական գազ ունի սեփական տարածքում, սակայն միաժամանակ ներկրում է:



ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ – 6 տրլն մ3 կամ բնական գազի համաշխարհային պաշարների 3%-ը:ԱՄԷ-ն, լինելով գազով ապահովված երկիր, այնուամենայնիվ, դեռևս այն մեծ քանակությամբ չի արտահանում, այլ ընդհակառակը` ներկրում է: Այստեղ արտահանվող հիմնական ռեսուրսը նավթն է:


ՎԵՆԵՍՈՒԵԼԱ  – 5.5 տրլն մ3 կամ բնական գազի համաշխարհային պաշարների 2.8%-ը: Վենեսուելական գազն առավելապես ուղղվում է Արգենտինա և Ֆրանսիա: Այստեղ արտահանման հիմնական խնդիրը տեղափոխությունն է. գազը հեղուկացվում է և լցանավերով ուղարկվում սպառող երկրներ:


ՆԻԳԵՐԻԱ – 5.1 տրլն մ3 կամ բնական գազի համաշխարհային պաշարների 2.6%-ը:

Այս երկրի գազի հիմնական սպառողներն են Ճապոնիան, Ֆրանսիան և Բրազիլիան: Նշենք, սակայն, որ Նիգերիայում “Բոկո հարամ” ահաբեկչական խմբավորման գործունեության պատճառով այստեղից բնականի գազի արտահանման ծավալները կտրուկ նվազել են:



ԱԼԺԻՐ – 4.5 տրլն մկամ բնական գազի համաշխարհային պաշարների 2.3%-ը: Ալժիրյան բնական գազի արտահանման գլխավոր ուղղությունները կենտրոնական Եվրոպայի երկրներն ու Թուրքիան են:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s