1.Պատրաստել էլեկտրոնային նյութ բակտերիաների կառուցվածքի և արդյունաբերության մեջ օգտագործման եղանակների վերաբերյալ:
Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճում են, զարգանում, նյութափոխանակություն են կատարում, բազմանում և այլն։ Ներկայումս բնութագրված են մոտ տասը հազար բակտերիա, սակայն իրականում գոյություն ունի միլիոնից ավելի տարբեր տեսակի բակտերիաներ։ Բակտերիաները կյանքի նախնական ձևերն են։ Դրանք շատ փոքր են և տեսանելի են միայն մանրադիտակով։ Սովորաբար բակտերիաների երկարությունը չի անցնում մի քանի միկրոմետրից և լինում են տարբեր ձևերի։ Բակտերիաները տարածված են ամենուր՝ հողում, ջրում, օդում, բույսերի, կենդանիների և մարդկանց օրգանիզմներում։ Դրանց կարելի է հանդիպել այնտեղ, որտեղ թվում է, թե կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմաններ չկան։ Ըստ տարբեր հաշվարկների աշխարհում կա հինգ նոնիլլիոն բակտերիա:Բակտերիաները լինում են ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև։ Դրանք բավական ակտիվ կյանքով են ապրում։ Օրվա ընթացքում կարող են ուտել իրենց զանգվածից 30 անգամ ավելի սնունդ։ Երբ խոնավությունը, սնունդը, ջերմաստիճանը և այլ պայմաններ բարենպաստ են, բակտերիաները շատ արագ աճում և բազմանում են։Բակտերիաների մեծամասնությունը չունի քլորոֆիլ և նյութափոխանակության համար օգտագործում է ոչ թե Արեգակի էներգիան, այլ իրենց միջավայրում գտնվող անօրգանական և օրգանական միացությունների քիմիական փոխարկումների հետևանքով առաջացած էներգիան։
2. Բացատրել կաթի թթվելու պրոցեսը, (ովքեր չեն բացատրել):
Կաթի մեջ կան քաղցր բջջիջներ ,և այդ բջջիջների պատճառով կաթը թթվում է