Դասարանական առաջադրանք 4/10/17

Կտակ վասն գանձի

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.

 — Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:

Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:

Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

 Կտակ գանձի մասին

Մի իմաստասեր աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ և մահվան ժամը նրան կանչեց որդիների և ասաց.

-Որդյակներ ,բազում գանձ կա պահված իմ հայրերի կողմից  մեր այգում ,իսկ տեղը ցույց չեմ տալու ձեզ ,ով ավելի շատ աշխատի և այստեղ խոր փորի ,նա կգտնի գանձը :

Հոր մահվանից հետո որդիները սկսեցին մեծ ջանքերով փորել ,և ամեն մեկը  ձգտում էր  ,որ ինքը գտնի գանձը :

Եվ այգին սկսեց աճել և զորանալ և տվեց բազում պտուղներ և լցրեց նրանց պտուղներով և դուրս եկան գանձերը գանձով :

Բառարան

 

ոմն                    — մի մարդ, մեկը (ոմն աղքատ – մի աղքատ մարդ)

որդիս                — որդիներ

ի ժամ մահուն — մահվան ժամին

կոչեաց              — կանչեց

զորդիսն            — որդիներին

որդեակք           — որդյակներ

պահեալ            — պահված

ի հարցն իմոց   — իմ հայրերից, իմ հայրերի կողմից

յայգին                — այգում

զտեղին              — տեղը

ոչ ցուցանեմ      — ցույց չեմ տալիս

որ                                       — ով, ով որ

խորագոյն                         — ավելի խոր

փորէ                                  — այստեղ` փորի

գտանէ                               — այստեղ` կգտնի

յետ մահուան հօրն         — հոր մահվանից հետո

մեծաւ աշխատութեամբ — մեծ չարչարանքով

վարէին                              — վարում էին

իւր ջանայր                        — ինքն էր ջանում (ձգտում էր)

զի                                         — որ, որպեսզի

գտցէ                                    — գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է

ետ                                        — տվեց

ելից                                      — լցրեց

զնոսա                                 — նրանց

գանձիւ                                — գանձով

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s