Տանը 05/10/17

Ամենապիտանի բանը


Ամենապիտանի բանը կարող է լինել ինչ ասես :Այն կարող է լինել ինչ չափսի ասես, այնքան մեծ, որ այն լինի աշտարակի չափ, այնքան փոքր ,որ լինի մրջյունի չափ :Ամենապիտանի բանը կարող է լինել մեզ համար հոգեհարազատ և սիրված և մեր կողմից չնկատված :Այն կարող է լինել ուր ասես և ինչպես ասես :Ես ինքս չեմ պատկերացնում, թե ինչպիսին է ամենապիտանի բանը ,բայց կցանկանամ տեսնել այն :Մնում է գտնել այդ ամենապիտանի բանը :

Ստեղծագործական աշխատանք

Հերթական անգամ արթնացա, հագնվեցի ու ճամփա ընկա դպրոց: Արագ-արագ անցա դպրոցի ճամփան, մոտեցա դռանը, բացեցի, ու տեսա մեր դասարանի երեխաները հավաքված մտածում են ,որ մի օր գնան տիեզերք :Նանեն ,Մանեն ,Էլենը և Լիլկը միասին տիեզերական ճաշ էին պատրաստում :Դավիթները ,Հայկը ,Մարկը և Արշիլը գնացել էին սկաֆանդրների հետևից ,իսկ մնացածը իրենց այնպես էին պահում կարծես ,,Նասա,,-ն լիներ իր անձնակազմով :Մի պահ զարմացա, մտածեցի ՝ երևի ապրիլի 1-ն է կամ իմ դասարանցիները կատակ են անում, բայց նրանք այնպես էին խոսում ՝ կարծես աշխարհահռչակ տիեզերագնացներ լինեին : Ես սկզում չդիմացա և սկսեցի ծիծաղալ ,բայց նրանք մևնույն է էլի այդպես լուրջ խոսում էին :Ես հասկացա ,որ դա կամ հաջողակ կատակ էր , կամ իրականություն :Վերջում Մանեն եկավ և ասաց.

-Աստղի՜կ, արի, գնում ենք ներկայացման փորձին :

-Ի՞նչ ներկայացում ,ի՞նչ փորձ,-ասացի ես :

-Դու մոռացել ես ,-ասաց Մանեն,-որ մենք պետք է ներկայացման փորձ կատարենք ,իբր թռչում ենք տիեզերք :

-Օ՜,մոտացել էի :Ես էլ գիտեմ թե կատակ եք անում:

-Ո՛չ ,-ասաց Մանեն :

-Լավ, արի գնանք փորձի ,-ասացի ես :

Մենք գնացինք փորձի և ամեն ինչ հաջողվեց :