Ստեղծագործական աշխատանք

Հերթական անգամ արթնացա, հագնվեցի ու ճամփա ընկա դպրոց: Արագ-արագ անցա դպրոցի ճամփան, մոտեցա դռանը, բացեցի, ու տեսա մեր դասարանի երեխաները հավաքված մտածում են ,որ մի օր գնան տիեզերք :Նանեն ,Մանեն ,Էլենը և Լիլկը միասին տիեզերական ճաշ էին պատրաստում :Դավիթները ,Հայկը ,Մարկը և Արշիլը գնացել էին սկաֆանդրների հետևից ,իսկ մնացածը իրենց այնպես էին պահում կարծես ,,Նասա,,-ն լիներ իր անձնակազմով :Մի պահ զարմացա, մտածեցի ՝ երևի ապրիլի 1-ն է կամ իմ դասարանցիները կատակ են անում, բայց նրանք այնպես էին խոսում ՝ կարծես աշխարհահռչակ տիեզերագնացներ լինեին : Ես սկզում չդիմացա և սկսեցի ծիծաղալ ,բայց նրանք մևնույն է էլի այդպես լուրջ խոսում էին :Ես հասկացա ,որ դա կամ հաջողակ կատակ էր , կամ իրականություն :Վերջում Մանեն եկավ և ասաց.

-Աստղի՜կ, արի, գնում ենք ներկայացման փորձին :

-Ի՞նչ ներկայացում ,ի՞նչ փորձ,-ասացի ես :

-Դու մոռացել ես ,-ասաց Մանեն,-որ մենք պետք է ներկայացման փորձ կատարենք ,իբր թռչում ենք տիեզերք :

-Օ՜,մոտացել էի :Ես էլ գիտեմ թե կատակ եք անում:

-Ո՛չ ,-ասաց Մանեն :

-Լավ, արի գնանք փորձի ,-ասացի ես :

Մենք գնացինք փորձի և ամեն ինչ հաջողվեց :

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s