Մրիկ կոչվող սնկային հիվանդությունն արտահայտվում է փոշեմրիկի կամ կարծր մրիկի ձևով: փոշեմրիկի դեպքում բույսի բոլոր մասերը բացի առանցքից վերածվում են սև փոշու: Մրիկի սպորները խառնվելով առողջ սերմերին, տեղափոխվում են դաշտ, ծլում և առաջացնում հիֆեր: Սնկամարմնի թելիկները թափանցում են հացաբույսերի ծիլերի մեջ և աճում նրա հաշվին: Բույսի ծաղկման ժամանակ սնկամարմինն աճելով հասնում է հասկին, շարունակելով սնվել հասկի պաշարանյութի հաշվին: Հացահատիկի ներքին հյուսվածքները քայքայվում են ևլցվում սև փոշով՝ մրիկային սպորներով: