Աշնան վերջին տերևը
Աշունը եկավ և համարյա ավարտվեց :Մնաց երկու շաբաթ ,որպեսզի աշունը ավարտվի :Ինչու ,ինչու պետք է ավարտվի այս ոսկեզօծ ,գեղեցիկ ,գունավոր աշունը :Մեկը կարող է ինձ ասել պատասխանը :
Երբ արդեն ցրտել էր և բոլոր ծառերից տերևները թափվել էին ,մնացել էր միայն մի տերև ,այն ոչմի ձև չէր պոկվում իր ճյուղից ՝ կարծես փոքրիկ երեխան իր մորը գրկելուց լիներ :Ես զարմանում էի ,թե ինչպես է այդ տերևը դիմակայում այս ուժեղ քամուն ,անձրևին :Ես ամեն օր, երբ գնում էի տուն, տեսնում էի նրան :Անցավ մեկ օր ,երկու օր ,երեք օր ….. :Այն դեռ ծառի վրա էր :
Երբ երկու շաբաթը անցավ և եկավ ձյուն ,այդ տերևը դեռ տեղում էր :Նա դեռ չէր պոկվել և թռչել իր ճյուղից :
Անցավ ձմեռը և եկավ գարունը :Տերևը դեռ տեղում էր և բոլորին հիշեցնում էր ոսկեզօծ և հրաշալի աշնան մաս