Կարդա՛ Էռնեստ Հեմինգուեի «Ծերունին կամրջի մոտ» ստեղծագործությունը
. Բացատրի՛ր անվաճաղ, պլացդարմ, հրաձգություն բառերի իմաստները
Անվաճաղ-անիվի յուրաքանչյուր ճաղը
Պլացդարմ-զինադաշտ
Հրաձգություն-հրազեններով կրակել
. Նկարագրի՛ր գլխավոր հերոսին՝ ո՞վ էր նա, ինչպիսի՞ն էր նա, ու՞ր էր գնում, ինչու՞ (նկարագրի՛ր ժամանակահատվածը)
Գլխավոր հերոսը մի ծեր յոթանասունվեց տարեկան պապիկ էր ՝ Սան-Կառլոից :Նա կենդանաաեր էր ,հոգատար ,բարի :Նա սև փոշոտ շորերով էր ,պողպատե շրջանակով ակնոցով էր :
. Ո՞րն էր ծերունու դրաման
Այն ,որ նա կենդանիներ ուներ ,բայց պատերազմի պատճառով նա նրանց միայնակ թողեց:Նաև նա ընտանիք չուներ:
. Ո՞րն էր հեղինակի ասելիքը
Այն ,որ պատերազմը բերում է շատ վատ իրադարձությունների :
. Ի՞նչ ձևով էր հեղինակը փորձում իր ասելիքն ասել
Հեղինակը իր ասելիքը փորձում էր ասել հոգատար ծերունու օգնությամբ :Ծերուկը պատերազմի պատճառով մենակ թողեց իր կողմից շատ սիրված կենդանիներին և ստիպված հեռացավ:
. Առանձնացրու տողերը, որոնք ամենաշատը կարևորեցիր և բացատրիր՝ ինչու
Ի՞նչ կենդանիներ էին,— հարցրեցի ես։
— Բոլորը միասին երեք կենդանիներ,— բացատրեց նա։— Երկու այծ էին, մի կատու եւ աղավնիների չորս զույգ։
— Եվ դուք ստիպված էիք թողնե՞լ նրանց,— հարցրեցի ես։
— Այո։ Հրաձգության պատճառով։ Հրաձգության պատճառով կապիտանն ինձ ասաց, որ գնամ։
— իսկ դուք ընտանիք չունե՞ք,— հարցրեցի ես՝ նայելով կամրջի հեռավոր ծայրը, ուր վերջին մի քանի սայլերը շտապում էին դեպի ափի թեքվածքը։
— Ոչ,— ասաց նա,— ես միայն կենդանիներ էի պահում։ Կատուն, անշուշտ, լավ կլինի։ Մի կատու կարող է հոգ տանել իր մասին, բայց ես չեմ կարող պատկերացնել, թե ինչ կպատահի մյուսներին։
Իմ կարծիքով կարևոր տողերը հետևյալ տողերն են :Ես այդպես եմ մտածում ,որովհետև ծերունին նույնիսկ այդ դժվար պահին մեկ է հիշում և մտածում է իր կենդանիների մասին :Այդպես էլ պետք է մարդիկ վարվեն մարդկանց հետ ՝ միշտ հիշեն ,մտածեն նրանց մասին չնայած իրավիճակին :