Տանը

Գրողն ինչպե՞ս էր նկարագրում Հաճի աղային 

Նա հաստ շալ էր փաթաթել իր կուզիկ վզի վրա, երկար իրանը բերընքսիվար ընկնելու պես՝ առաջ թեքած, վիզը առջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած: 

. «Ավելորդը» Դ. Դեմիրճյանի հոգեբանական պատմվածքներից է: Ինչո՞վ է արտահայտված այդ հոգեբանական կողմը: 

Քաղաքում պատերազմ էր սկսվել ,և նրանք պետք է փախչեին :Քանի որ ոչ բոլորն էին տեղավորվում, Հաճի աղան որոշեց ,որ ավելի լավ է տան պարագաներից վերցնել ,քան իր հարազատ անդամալույծ քրոջը: Հետո պատերազմը երբ ավարտվեց, Հաճի աղան հիշեց իր քրոջը և վերադարձավ :Նա նրան չգտավ և զղջաց իր արածի համար: Մեղքերը քավելու համար նա գումար տվեց հոգևորականին և աղքատներին:

. Պատմվածքից առանձնացրու՛ այն հատվածները, որոնք ներկայացնում, բնութագրում են Հաճի աղային: Ո՞վ էր նա, կյանքի ինչպիսի՞ ճանապարհ էր անցել: Նրա գերդաստանը: 
Հաճի աղայի նկարագրություն- Միշտ հաստ շալը վաթսուն-յոթանասուն տարեկան կուզի վրայով վզին փաթաթած, երկար իրանը բերընքսիվար ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը առջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, 

Ինչպիսի ճանապարհ էր անցել-Փորձված, կյանքի չար ու բարուն տեղյակ՝ Հաճի աղան, որ տեսել էր 1877 թվի ռուս-տաճկական պատերազմը, երբ թուրքը կարծես բնականորեն հաղթվում էր, այն Հաճի աղան, որ «քրդանոցներում ու թռւրքանոցներում» զելվել, առևտուր էր արել և շատ անգամ էր ավազակների ձեռքից աղվեսի պես պոչը պրծացրել, նա լավ գիտեր, որ երբեք չեն սպասիր վտանգը գա ու փեշիցդ բռնի.— պետք է ժամանակին որսալ խուսափելու անկրկնելի վայրկյանը։
Նրա գերդաստանը-Հաճի աղան ուներ երկու տղա երկու հարս և նրանց երեխաները: Նա նաև ամուսնացած էր և կին ուներ և մի ադամնալույծ քույր:Նրա ծնողները վաղուց էին մահացել:

. Նկարագրի՛ր Սրբունին: Գտի՛ր Սրբունին բնորոշող տողեր, առանձնացրու՛ դրանք: 
Իսկ այդ միջոցին մյուս փոքր «օդայում» նստած էր անդամալույծը և հանդարտ՝ աչքի տակով նայում էր իր եղբորը։ Վերին աստիճանի խաղաղ էին նրա խոշոր ու մարած աչքերը, որոնց տակերը կապտած՝ պարկեր էին գոյացել։ Նրա դեմքը ուռած, հիվանդագին ճերմակ էր։Բայց նրան ոչ ոք չէր նկատում։

. Ո՞վ էր ավելորդը, ինչու՞ էր նա ավելորդ: 

Ավելորդը Սրբունն էր :Սրբունը ավելորդ էր ,քանի որ բոլոր ընտանիքի անդամները և այն իրերը ,որոնք իրենք իրենց հետ վերցրել էին ,չէր տեղավորվելու ,և որոշեցին ,որ մեկը պետք է մնա :Այդպես էլ Սրբունը դարձավ վելորդ :
. Հաճի աղայի պես խնայող մարդն ինչու՞ է գումար տալիս հոգևորականներին և աղքատներին: 

Քանի որ Հաճի աղան շատ մեղքեր էր գործել :Նա տվեց գումարը հոգևորականներին և աղքատներին ,որպեսզի իր մեղքերը քավի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s