Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված գոյականները անհրաժեշտ ձևով
1. Սարի գագաթից երևում էին մոտակա գյեւղի բոլոր տները, իսկ ճերմակ մշուշի մեջ նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)
2. Ասֆալտապատ ճանապարհով սլացող մեքենան կանգ առավ ճամփեզրի ցայտաղբյուրի մոտ, և մեքենայից ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)
3. Մեր շուրջը սփռված դաշտից երևում էին աշխատող մարդիկ, որոնք երբեմն հայացքը ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)
4. Այդ հինավուրց ձեռագրում արժեքավոր տեղեկություններ կային, որոնք խիստ հետաքրքրեցին գիտաժողովին մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)
5. Ամբողջ օրն աշխատած վարպետը գործն ավարտել էր, և հիմա գոհունակությամբ նայում էր իր աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)
6. Գեղարվեստական նոր ֆիլմի ցուցադրումը ավարտվել էր, և հանդիսատեսը ելնում էր խումբ-խումբ դահլիճից ելնում էին ….։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)
7. Նրա աշխատանքի վայրի մոտ գտնվող փողոցում վերջերս նոր խանութ է բացվել,որտեղ վաճառվում են բազմազան իրեր։ (իր, փողոց, վայր)
8. Աստղերը մեկ-մեկ մարում էին երկնքում, փչում էր վաղորդյան սառը քամին, և լիճը, թեթև ծփանքով արթնանում էր ուշ աշնան երկար գիշերվա նիրհից։ (քամի, երկինք, աշուն)
9. Երկրորդ կուրսի ավագը բերել էր հաջորդ քննության հարցաշարը, և տարբեր շարքերում նստած ուսանողները դասագրքից որոնում էին հարցերին վերաբերող թեմաները և տետրում նշում էջերը։ (քննության, դասագիրք, կուրս)
10. Վերջերս կազմակերպված մրցույթին մասնակցեցին արվեստի դպրոցի սովորող շատ երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր մրցանակների։
(մրցույթ, մրցանակ, դպրոց)
Հոլովների շարունակություն
Հայցական հոլովը հիմնականում ցույց է տալիս կրող առարկա։ Այս հոլովով
են դրվում ուղիղ խնդիրը (Շինարարները նոր շենք կառուցեցին), տարբեր
պարագաներ (Նա գնաց տուն)։ Անձ ցույց տվող բառերի հայցականը սովորաբար
ձևով նման է տրականին, ոչ անձ ցույց տվողներինը՝ ուղղականին, ինչպես՝ Տեսա
տղային։ Տեսա նկարը։
Բացառական հոլովը ցույց է տալիս ծագում, բխում, սերում։ (Տերևը պոկվեց ծառից), (Դուռը
բացվեց քամուց), (Նրանք խոսում էին գործերից), (Վարպետը ելավ արհեստանոցից), (Նա կարմրեց զայրույթից), (Տեսանք մի քարից տուն) և այլն։
Գործիական հոլովը ցույց է տալիս միջոց, տեղ, ժամանակ։ Այս հոլովով
(Այգեպանը փորում էր բահով), (Շարասյունը անցավ փողոցով), (Փրկարարները վերադարձան գիշերով), (Նա ուրախությամբ համաձայնեց առաջարկին), (Խանութում խնձորով կարկանդակ էին վաճառում) և այլն։
Ներգոյական հոլովը ցույց է տալիս տեղ, ժամանակ, չափ։ (Նա ապրում է քաղաքում),
(Ընթացքում պարզվեց), (Հասանք մի գիշերում) և այլն։ Անձեր
և ընդհանրապես շնչավորներ ցույց տվող գոյականները ներգոյական հոլով
չունեն։ Այդ իմաստն արտահայտվում է սեռական+մեջ կապակցությամբ՝ մարդու
մեջ, արջի մեջ։
Ուղղական հոլով-գիրք,մարդ
Սեռական հոլով-գրքի,մարդու
Տրական հոլով-գրքի(ն),մարդու(ն)
Հայցական հոլով-գիրք,մարդ
Բացառական հոլով-գրքից,մարդուց
Գործիական հոլով-գրքով
Ներգոյական հոլով-գրքում,մարդու մեջ