Մերկասերմերի կառուցվածքը, բազմացումը,, բազմացումը անգլերեն լեզվով:
Լրացուցիչ առաջադրանք
Ինչու են այս բույսերը անվանվում մերկասերմներ, բացատրել դրանց դերը մարդու կյանքում և բնության մեջ:
Մերկասերմ բույսերը ունեն արմատներ ,ցողուններ ,տերևներ : Նրանք բազմանում են սերմերով :Գարնանը փոշեհատիկները արրական կոներից տեղափոխվում են իգական կոնի սերմնաբողջերի վրա ,և տեղի է ունենում փոշոտում:Փոշեհատիկը փոշեմուտքով թափանցում է սերմնաբողբոջ :Հետո իգական թեփուկները խեժով կպչում են և ամուր փակվում :Ձվաբջջի հասունացման պահին փոշեհատիկը ծլում է ,փոշեխողովակով երկու սպերմանները հասնում են սերմնաբողբոջում գտնվող արքեգոնիումին : Նրանցից մեկը միանում է ձվաբջջին և կատարվում է բեղմնավորում ,առաջանում է զիգոտ : Զիգոտից առաջանում է սազմը,իսկ սաղմաբողբոջից սերմը :Սերմերը կոների թեփուկների վրա դասավորված են զույգ-զույգ ,բաց վիճակում ՝ մերկ ,որի պատճառով էլ բոլոր փշատները կոչվում են մերկասերմեր :Իգական կոները աստիճանաբար են աճում :Սկզբում նրանք կանաչավուն են ,հետո երբ հասունանում է , դառնում են դարչնագույն :Կոները թաղանթաթևերի օգնությամբ ,քամու միջոցով տարածվում են :Բարենպաստ պայմաններում սերմը աճում է և առաջանում է նոր բույս :Մերկասերմ բույսերը մարդկանց նույնպես պետք են ,օրինակ ՝ մերկասերմ բույսերի բնափայտը թանկարժեք հումք է ,եղևնու բնափայտից թուղթ են ստանում ,սոճու բնափայտից ՝ շինանյութ :