Տնային առաջադրանք

​Գրադարանում ես կարդացի հանրահայտ գրող Ուիլյամ Շեքսպիրի գրքերից ,,Մակբեթը,, : ,,Մակբեթ,,-ը շատ հետաքրքիր , դրամատիկական և մի քիչ վախենալու ստեղծագործությունէ : Ստեղծագործության մեջ Մակբեթը կռվից վերադառնալուց ինչ-որ վհուկների ձայներ է լսում , նրանք գուշակություն էին անում : Նա իր կնոջը նամակ է գրում այդ վհուկների գուշակությունների մասին :Երբ վերադառնում է տուն, Մակբեթի կինը ՝ լեդի Մակբեթը,Մակբեթին համոզում է ,որպեսզի նա խնջույք կազմակերպի ,հրավիրի այդ խնջույքին նաև Շոտլանդիայի թագավորին և կերուխում անեն , հետո երբ բոլորը գնան քնեն ,Մակբեթը գնա և սպանի թագավորին ,այդպես ինքը Մակբեթը կդառնա Շոտլանդիաի թագավորը :Մակբեթը չի ցանկանում այդպիսի բան անել ,քանի որ թագավորը նրան ոչ մի վատ բան չի ցանկանում ,բայց իր կինը շարունակում է նրան համոզել ,և, վերջ ի վերջո , Մակբեթը դա անում է: Նա սպանում է թագավորին ,իսկ մեղքը գցում պահակների վրա՝ իբր նրանք են արքային սպանել:Մակբեթը բացի արքայից, սպանեց այլ մարդկանց: Պատերազմի ժամանակ Մակբեթը մահացավ ,և Շոտլանդիայի արքան փոխվեց:
Սիրելի՛ սովորողներ, հանգստյան օրերին առաջարկում եմ կարդալ չեխ գրող, երգիծաբան Յարոսլավ Հաշեկի Ապուր՝ աղքատ երեխաների համար ստեղծագործությունը: 
Վերլուծի՛ր ստեղծագործությունը՝ անդրադառնալով հետևյալին. 

. Ինչի՞ մասին է ստեղծագործությունը, ո՞րն է տեղծագործության հիմնական գաղափարը 
Ստեղծագործությունը մի բարի իշխանի մասին է ,ով ցանկանում էր հյուրասիրել ապուր ,որը պատրաստել է իր ձեռքերով:
. ինչպիսի՞ն էր իշխանը (բացատրիր իշխանի նպատակը, արդյո՞ք հասավ ուզածին) 
Իշխանը դյուրագրգիռ,մարդասեր և բարի էր :Նրա նպատակն այն էր ,որ աղքատ երեխաներին ապուր հյուրասիրելով ,այնպես անի ,որ նրանք աղոթեն իր համար :
. Որո՞նք են տեղծագործության երկրորդական գաղափարները 

Իմ կարծիքով տեղծագործության երկրորդական գաղափարն այն էր ,որ պետք չէ այն գործը, ինչը սկսել ես ,հրաժարվես նրանից ,նրա համար որ այն չի ստացվել:
. Բնութագրի՛ր միջավայրը, մարդկանց, տիրող մթնոլորտը 
Մարդիկ և՛ զվարթ էին , և՛ տխուր:Ուրախ էին աղքատ երեխաները ,քանի որ նրանք ապուր են ուտելու:
Արտահայտիր կարծիքդ կատարվածի վերաբերյալ 
Այդպիսի իշխանի կողմից արվածը շատ տգեղ ստացվեց և տհաճ :Ի՞նչ է նշանակում երեխաներին քո ձեռքով պատրաստած ապուր տաս նրա համար ,որ նրանք քեզ համար աղոթեն :Իմ կարծիքով այս աշխարհում ոչ մի մարդ այդպիսի բան չէր անի: 

Մեկնաբանի՛ր մտքերը. 

Եվ ահա մի գեղեցիկ օր տաղավարը և երթային խոհանոցը զարդարեցին սոճու ճյուղերով, իսկ տաղավարի դռան վերևում ամրացրին «Հատուցիր, աստված» մակարգությունը… 

― Տուք, երեխա, գիտենալ, որ ձեզ համար ամենալավ հուշարձան այն է, որ ես ձեզ համար ճաշ եփել,― հանդիսավոր շարունակեց իշխանը։― Տուք համ֊համ անել լավ ապուր, որի կարտոֆիլ անձամբ մաքերլ ես։ Աստծուն աղոթել ինձ համար։ 
Կարծում եմ ,որ հետևյալ հատվածների մեջ իշխանը ցանկանում էր իր պատիվը բարձրացնել աղքատների և բոլորի մոտ ՝ իբր տեսեք ես՝ իշխանս, աղքատ երեխաների համար ապուր եմ պատրաստում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s