Տանը

Կարդա՛ Լուիս Ֆերնանդուի «Քիթը» ստեղծագործությունը

. Վերլուծի՛ր ստեղծագործությունը: Վերլուծությանդ մեջ ներառիր նաև տվյալ հարցերի պատասխաները

. Ի՞նչ է խորհրդանշում քիթը

. Ո՞վ է, ինչպիսի՞ն է գլխավոր հերոսը

. Նկարագրիր կնոջը, աղջկան, շրջապատող հասարակությունը

. Ի՞նչ նոր անուն կտաս ստեղծագործությանը

. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը: Համաձա՞յն ես այդ գաղափարին:
Լուիս Ֆերնանդուի «Քիթը» ստեղծագործությունը շատ հետաքրքիր, զարմանալի և տարօրինակ ստեղծագործություն է : Այն պատմում է մի մարդու մասին ,մոտ քառասուն տարեկան ,մասնագիտությամբ ատամնաբույժ է ,ունի դուստր ,կին և երջանիկ ընտանիք :Մի օր նա տուն է գալիս արհեստական քթով , և բոլորը շատ զարմանում են, թե ինչու է նա այդպիսի բան արել: Նրա դուստրը նրա հետ զրուցելուց նրան հարցրեց ՝թե ինչու է նա այդ քիթը դնում , եթե այն ոչ մի բան չի փոխում, իմաստը ինչումն է ,իսկ հայրը պատասխանեց ,որ եթե այն բան չի փոխում ինչու՞ այն չկրել :Դրանից հետո բոլորը մտածում էին ,թե նա խելագարվել է ,և տարան հոգեբույժի մոտ :Նրա բոլոր հարազատները ,ընկերները և նույնիսկ իր կինը դստեր հետ հեռացան նրանից ,այդ քթի պատճառով :

Ինձ համար տարօրինակ թվաց և՛ գլխավոր հերոսի, և՛ իր բարեկամների արարքը ՝ինչու՞ է այդ մարդը “արհեստական” քիթ կրում , իմաստը ինչումն է ,իսկ նրա կինը և դուստրը , այն պատճառով ,որ նա “արհեստական” քիթ կրեց, նրանից հեռացան :Այդ երկու արարքները ես տարօրինակ և զարմանալի եմ համարում:

Գլխավոր հերոսը լուրջ ,զուսպ,նաև մեծ համբավ վայելող մարդ էր :Նրա կինը , աղջիկը և շրջապատը նրա հանդեպ հոգատար են :

Իմ կարծիքով այս ստեղծագործությունը կարելի է անվանել այսպես ՝ ,,Արտաքին փոփոխության հետևանքները,, :

Կարծում եմ ստեղծագործության իմաստը նրանում է ,որ արտաքին փոփոխությունը մարդու մեջ այնքան կարևոր չէ ,քան թե ներքին փոփոխությունը ,նաև այդ արտաքին փոփոխություների պատճառով պետք չէ առանձնանալ ,կամ բաժանվել իրարից:
. Դարձվածաբանական բառարանից գտի՛ր քթի մասին դարձվածքներ, դուրս գրիր բլոգում և սովորի՛ր դրանք

Քիթը սրբելու ժամանակ չունենալ-խիստ զբաղված լինել

Քթի առաջ-շատ մոտիկ

Մեկի հետ քիթ մռութով լինել-խռով լինել

Քիթը վեր-ինքնավստահ լինել

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s