Թեմատիկ ամփոփիչ թեստ (ստուգե՛ք ինքներդ ձեզ)
1.Ստորև թվարկված նյութերից ո՞րը բնության մեջ պատրաստիչկա և ստացվում է
բնական հումքի վերամշակումից.
ա) նավթը գ) ջուրը
բ) ոսկին դ) օղին
2.Ստորև թվարկված նյութերից սենյակային ջերմաստիճանումո՞րն է հեղուկ.
ա) շաքարը գ) բուսական յուղը
բ) թթվածինը դ) կավիճը
3. Ստորև թվարկված նյութերից ո՞րն է դասվում անկենդանմարմինների շարքը.
ա) ձին գ) արձանը
բ) ծաղկած ծառը դ) երեխան
4. Դիտելիս նյութի ո՞ր հատկության մասին է հնարավորգաղափար կազմել.
ա) ագրեգատային վիճակի գ) էլեկտրահաղորդականության
բ) խտության դ) ջերմահաղորդականության
5. Ստորև թվարկված հատկություններից ո՞րը ֆիզիկական չէ.
ա) խտությունը գ) հալման ջերմաստիճանը
բ) թափանցիկությունը դ) այրվելու ունակությունը
6. Հետևյալ նյութերից ո՞րը գոյություն ունի բնության մեջ(բնածին է).
ա) պլաստիլինը գ) գրաֆիտը
բ) գինին դ) սև ռետինը
7. Հետևյալ գոյականներից ո՞րը նյութական առարկա /ֆիզիկական մարմին/ չի
բնորոշում.
ա) աստղ գ) սեղան
բ) մեխ դ) ապակի
8.Հետևյալ բնագավառներից ո՞րն է քիմիայի ուսումնասիրմանառարկան.
ա) երկրաշարժերի կանխատեսում
բ) մարդու հոգեկան աշխարհի ուսումնասիրում
գ) գրքի խմբագրում
դ) պարարտանյութերի արտադրություն
9.Քիմիական լաբորատորիայում աշակերտի կատարածհետևյալ գործողություններից
ո՞րն է սխալ.
ա) օգտագործելուց առաջ փորձանոթը լվացել է և չորացրել
բ) ձեռքի ափով շարժում է կատարել անոթի անցքից դեպիքիթը
գ) փորձանոթում մնացած քիմիական նյութը թափել է կոյուղի+
դ) սպիրտայրոցի բոցը հանգցրել է թասակով
10. Ո՞ր եղանակը կընտրե՛ք աղաջրից մաքուր ջուր ստանալուհամար.
ա) թորում
բ) բյուրեղացում
գ) զտում
դ) գոլորշիացում