Տանը  12/12/17

Բանաստեղծ Զահրատի իսկական անունն է ՝ Զարեհ Յալտըզճյան :Նա ծնվել է 1924 թ.-ին մայիսի 10-ին  :Վախճանվել է 82 տարեկանում 2007 թ.ին փետրվարի 20-ին : Զահրատը ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյանի լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Սովորել Վիեննայի համսլսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր:1963 թվականին ամուսնացել է Անաիս Անդրեսայանի հետ։

Զահրատ

ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք:

Նոր տարվա տոնածառ դնելու համար ,

Երկու բան է պետք ,

Նախ մի եղևնի-հետո ՝ զարդեր :

Նոր տարվա տոնածառ դնելու համար ,

Երեք բան է պետք ,

Եղևնուց և զարդերից բացի :

Պետք է նաև հավատ գալիք լավ օրերի համար:

Նոր տարվա տոնածառ դնելու համար ,

Մի բան էլ է  բավական -ոչ եղևնի և ոչ էլ զարդ,

Դա խիղճը ադամանդի հետ շփոթող,

Միամիտ մարդկանց բարի խաբկանք է :

Նոր տարվա տոնածառ դնելու համար ,

Երազանքը լրիվ բավարար է:

Բարի տարի ձեզ և երազանք :