Բանաստեղծ Զահրատի իսկական անունն է ՝ Զարեհ Յալտըզճյան :Նա ծնվել է 1924 թ.-ին մայիսի 10-ին :Վախճանվել է 82 տարեկանում 2007 թ.ին փետրվարի 20-ին : Զահրատը ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյանի լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Սովորել Վիեննայի համսլսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր:1963 թվականին ամուսնացել է Անաիս Անդրեսայանի հետ։
Զահրատ
ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ
Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք:
Նոր տարվա տոնածառ դնելու համար ,
Երկու բան է պետք ,
Նախ մի եղևնի-հետո ՝ զարդեր :
Նոր տարվա տոնածառ դնելու համար ,
Երեք բան է պետք ,
Եղևնուց և զարդերից բացի :
Պետք է նաև հավատ գալիք լավ օրերի համար:
Նոր տարվա տոնածառ դնելու համար ,
Մի բան էլ է բավական -ոչ եղևնի և ոչ էլ զարդ,
Դա խիղճը ադամանդի հետ շփոթող,
Միամիտ մարդկանց բարի խաբկանք է :
Նոր տարվա տոնածառ դնելու համար ,
Երազանքը լրիվ բավարար է:
Բարի տարի ձեզ և երազանք :